Հայաստանում WCIT-ի դասերը. ինչպե՞ս սելֆիներից անցնել գործի - 14 Հոկտեմբերի 2019 - 4rd.am
Երկուշաբթի 20.01.2020 11:41

Տնտեսական
20.01.2020 / 11:00
Լուր-մեկնաբանություն
20.01.2020 / 10:45
Քաղաքական
20.01.2020 / 10:30
Լուր-մեկնաբանություն
20.01.2020 / 10:15
Տնտեսական
20.01.2020 / 10:00
Լուր-մեկնաբանություն
20.01.2020 / 09:45
14.10.2019   09:30
2511

Հայաստանում WCIT-ի դասերը. ինչպե՞ս սելֆիներից անցնել գործի

 Читать на русском  Read english

Կոնգրեսի փայլը

Հոկտեմբերի 7-9 Հայաստանում տեղի ունեցավ Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) համաշխարհային կոնգրեսը, որը համարվում է ՏՏ համաշխարհային արդյունաբերության բնագավառում անցկացվող ամենահեղինակավոր ֆորումը։ 

Իր փայլով Հայաստանում անցկացված Կոնգրեսը գերազանցեց նախկինում տեղի ունեցածներին: Ինչպես իր ելույթում նշեց Կոնգրեսի գլխավոր միջազգային  կազմակերպիչ WITSA-ի (Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային միության) գլխավոր քարտուղար Ջիմ Փոյզանթը, Կոնգրեսի բացումը Երևանում «լավագույնն էր երբևէ եղածներից»։ 

Այո, այդ մի բանը սովորել ենք. փայլուն համերգ էր, առաջին անգամ հնչեց «Արհեստական բանականության» ստեղծած երաժշտությունը, այն էլ հայկական շարականների մոտիվներով, հավաքված էր ոգևորված ու պայծառ ժողովուրդ, Հանրապետության հրապարակը վերափոխվեց նորագույն վիզուալ էֆեկտների ազդեցության ներքո։ Նույնքան փայլ կար Կարեն Դեմիրճյանի անվան համալիրում տեղի ունեցած Կոնգրեսում։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց հայ գյուտարարների ավանդը համաշխարհային տեխնոլոգիական պատմական առաջընթացի մեջ, քաղելով տեղ-տեղ ծափահարություններ, տեղ-տեղ ծիծաղ։ Կոնգրեսի նիստերը վարեցին այնպիսի համաշխարհային աստղեր, ինչպիսիք են, օրինակ, CNN-ի հեռուստահաղորդավարներ Ռիչարդ Քվեստը և Սամուել Բերկը։ Ծրագրի մեխը սակայն դարձան ՏՏ ոլորտի հետ ոչ մի առնչություն չունեցող Քիմ Քարդաշյանն ու Սերժ Թանգյանը: Այդպիսին է այսօրվա աշխարհը. կարևոր իրադարձություններին հանրային հետաքրքրություն են բերում այն սուպերաստղերը, որոնք սոցիալական ցանցերում ունեն տասնյակ միլիոնավոր հետևորդներ: 

Այսպիսով, չնայած Կոնգրեսը առանձնապես չլուսաբանեցին աշխարհի ամենահեղինակավոր լրատվամիջոցները, այնուամենայնիվ հետաքրքրությունը մեծ էր սոցիալական ցանցերում և այն դարձավ պատմական իրադարձություն Հայաստանի ՏՏ համայնքի համար, որը ցույց տվեց իր էներգիան, կենսունակությունը և նորարար գաղափարներով տպավորեց օտարերկրյա այցելուներին, որոնց մեջ քիչ չէին հեղինակավոր ներդրողներ:

Ի՞նչ կապ ունի այս ամենի հետ կառավարությունը

Թվում է, թե կարելի է սա հաջողություն համարել նաև Հայաստանի նոր կառավարության համար: Ավելի լուրջ ուսումնասիրությունը սակայն ցույց է տալիս, որ կառավարությունն իրականում այս հաջողության մեջ մեծ ներդրում չունի: Հայաստանում Կոնգրեսի անցկացումը որոշված էր Թավշյա հեղափոխությունից առաջ: Ճիշտ է, հեղափոխությունը մեծապես բարելավել է Հայաստանի իմիջը և առաջացրել մեծ հետաքրքրություն մեր երկրի նկատմամբ, ինչը նպաստել է Կոնգրեսի հաջողությանը, սփյուռքի առաջնային դեմքերի և միջազգային ՏՏ համայնքի ներգրավմանը, Հայաստանի ՏՏ համայնքի ոգևորվածությանը:

Միաժամանակ, օբյեկտիվությունը պահանջում է արձանագրել, որ Թավշյա հեղափոխությունից հետո կառավարությունը որևէ լուրջ քայլ կամ բարեփոխում այս բնագավառում չի կատարել, որ մի բան կավելացներ հեղափոխության էմոցիոնալ բարենպաստ ֆոնի վրա: ՏՏ գործունեության մեջ ներգրավված է մեր բնակչության կես տոկոսը, որը կարողանում է արտադրել Հայաստանի ներքին համախառն արդյունքի 5-7 տոկոսը, և ոլորտը արդեն մի քանի տարի շարունակ աճում է տարեկան մոտ 20 տոկոսով, ինչ որևէ կապ չունի ներկա կառավարության գործունեության հետ, այլ ավելի շատ ՏՏ համայնքի կենսունակության հետ, որն էլ հենց թույլ էր տալիս ոլորտին աճել անգամ սերժառոբական գողապետության օրերին: ՏՏ բնագավառի զարգացման համար կառավարությունը մինչև հիմա դեռ ոչ մի լուրջ քայլ չի կատարել:

Սելֆինե՞ր, թե՞ գործ
 
Հարկային դաշտում կառավարությունը նոր արտոնություն չի սահմանել, դեռ մի բան էլ թուլացրել է նախորդ խորհրդարանի ընդունած օրենքը: ՏՏ ոլորտի զարգացման հետ գլխավոր խնդիրը սակայն նոր ծրագրավորող կադրերի նախապատրաստումն է: ՏՏ բնագավառը Հայաստանում արագ է աճում, նոր կադրերի պահանջարկը ապահովված է, և գնալով ավելանալու է: Ինչպես աշխարհառչակ  Reddit սոցիալական ցանցի հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը նշեց Կոնգրեսում իր ելույթի ժամանակ. «մենք ապրում ենք նոր աշխարհում, որտեղ ծրագրավորելու կարողությունը դառնում է սովորական գրագիտության հարց և այն որոշելու է, թե ով է ունակ լինելու հաջողության հասնել աշխարհում»: 

Մինչդեռ, Հայաստանի գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունը որևէ քայլ դեռ չի արել, որ թույլ կտար բարեփոխել մեր կրթական համակարգը, հանրակրթական դպրոցներում ներմուծելով ծրագրավորման դասընթացներ, ընդգրկելով ՏՏ համայնքին: Մեկ այլ բնագավառ է գաղտնարժույթները (կրիպտովալյուտաները), հեղափոխական մի ֆինանսական տեխնոլոգիա, որի քննարկմանը նվիրվեց Կոնգրեսի մի ամբողջ նիստ: Կառավարությունը շարունակում է հանդուրժել գողապետության գործիք եղած և ահավոր պահպանողական Կենտրոնական Բանկի գոյությունը երկրում, որը նույնպես մեծ վնաս է հասցնում երկրի տեխնոլոգիական առաջընթացին: Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո Կենտրոնական Բանկը իր շրջաբերականներով ապօրինաբար արգելել է գաղտնարժույթների մուտքը Հայաստան: Ֆինանսական բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների արգելումը էական հարված է հասցնում առաջատար տեխնոլոգիաների երկիր դառնալու Հայաստանի հեռանկարներին: Ոչ մի բան չի արվում Էստոնիայի մոդելով էլեկտրոնային քաղաքացիության համակարգի ներմուծման ուղղությամբ, որը թույլ կտար ավելի արդյունավետ դարձնել սփյուռքի ներդրումային ներգրավվածությունը, ինչի մասին Կոնգրեսում խոսեց Էստոնիայում կառավարական այդ ծրագրի ղեկավար Օտտ Վատերը:

Փոխարենը, մեր կառավարությունը բավարարվում է սելֆիներ անելով և տարբեր միջոցառումների շոու բաղադրիչներին մասնակցելով: Ժամանակն է գործով ապացուցել, որ մենք ունենք դեպի Հայաստանի տեխնոլոգիական ապագան ուղղված կառավարություն, և ոչ թե այդ թեմաների շուրջ «փիառվող» իշխանություն: 

Գաբրիել Թորգոմյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 4, 2019



 Պիտակներ

         «Չորրորդ իշխանություն», Գաբրիել Թորգոմյան




Գովազդ
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Տաշիրյան սարդոստայն
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված








Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 6008




Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 5461