...

Իրական պատիժ չստանալու հետևանքը

Իրական պատիժ չստանալու հետևանքը

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը, որին օրերս դատարանի վճռով կալանքից ազատ արձակեցին, հրավիրված մամլո ասուլիսում հայտարարել է. «Ես ենթադրում եմ, որ այդ ամեն ինչը կատարվել է նրա համար, որ ճնշում գործադրվի ԶԼՄ-ների վրա, որից մեկի սեփականատերը ես եմ: Սա ճնշում է խոսքի ազատության դեմ»:

«ՉԻ». Ափսոս, եթե իրավապահ և քննչական մարմիններն իրենց բարձրության վրա գտնվեին, ապա Ռ. Քոչարյանի խոսափող հանդիսացող այս հեռուստաալիքը պետք է շատ ավելի լուրջ խնդիրներ ունենար:

Միայն այն, որ մարտի 1-ի ոճրագործության վերաբերյալ ֆիլմ պատվիրելու շրջանակներում խաբել են մարտի 1-ի ոճրագործության զոհերի հարազատներին ու խեղաթյուրել վերջիններիս խոսքերը, սրա համար այս ալիքին այնպիսի տուգանքների ու պատժամիջոցների տակ պիտի գցեին, որ տակից դուրս գալու համար ստիպված լինեին վաճառել «Կոնգրես» հյուրանոցը: Չեն արել, հետամուտ չեն եղել, որ անբարո և լրագրողական էթիկայի բոլոր կանոնները բռնաբարած անձինք պատասխանատվության ենթարկվեին:

Դրա համար Արմեն Թավադյանի լեզուն երկար է: Վստահ է, որ ինչ էլ անեն, անպատիժ են մնալու:

Հ.Գ. Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին դեպք է եղել, երբ «Ջերմուկի» դատարկ պլաստիկե շշով ոստիկանին հարվածելու համար ցուցարարին մի քանի օր դաժանաբար խոշտանգել են, հետո՝ 10 տարվա ազատազրկում ենթադրող մեղադրանք ներկայացրել:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1803 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ