...

Կլանի փաստաբանը նաև դատավոր է

Կլանի փաստաբանը նաև դատավոր է

Երեկ Վերաքննիչ դատարանը փոխեց 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը: Դատավորը ոչ անհայտ Ալեքսանդր Ազարյանն էր: Նույն ինքը, ով ազատեց Ռոբերտ Քոչարյանին:

«ՉԻ». Փաստաբանների մի խումբ կա, որ սիրում է համացանցում գովել Ազարյանի մասնագիտական որակները, նրա հասցեին դիֆերամբներ հնչեցնել:

Մինչդեռ Քոչարյանի աշխատակազմի նախկին իրավաբանը պարզապես հայտնի կլանի ներկայացուցիչն է Վերաքննիչ դատարանում և սպասարկում է նրանց շահերը: Ազարյանն իր այս որոշմամբ նաև լուրջ հարված է հասցրել Մարտի 1-ի բացահայտմանը, քանի որ վկաների վրա ճնշում գործադրող Թավադյանը նորից լծվելու է իր հին գործերին: Բացառված չէ, որ մինչև բուն դատավարության սկսելը, շատ վկաներ փոխեն իրենց ցուցմունքները: 

Նաև ավելորդ չէ հիշել, որ Ազարյանը կալանավորեց «Սասնա Ծռերի» գործով հրազենային վնասվածք ստացած Հ․Հարությունյանին: Վերջինիս պատգարակով բերեցին դատարան՝ կալանքի հարցը քննարկելու։

Կալանքի քննության ժամանակ Հ․ Հարությունյանի ոտքից արյուն էր կաթում, և նույն Ազարյանը այդ վիճակով Հ․Հարությունյանին կալանք տվեց և որոշման մեջ նշեց, որ հավանական է ազատության մեջ գտնվելու ընթացքում կթաքնվի վարույթը իրականացնող մարմնից, այն դեպքում, երբ Հովհաննեսը ցավերի մեջ էր ու տեղաշարժվել չէր կարող:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1928 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ