...

Մի ուրվական է շրջում Երևանում

Մի ուրվական է շրջում Երևանում

Երևանի քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանն ասել է. «Երևանի դպրոցներում համազգեստը պետք է լինի պարտադիր և անվճար»:

«ՉԻ». Գիտենք, գիտենք, այնտեղ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստ է եղել, բայց մեր անուշ ախպեր Մալթայի ու Եվրատեսիլի մյուս մասնակիցների մասին դեռ կհասցնենք խոսել: Առանց մեզ էլ լիքը խոսող կա:

Բայց դեմներս Երևանի ընտրություններ են, էս պատմական շանսը պետք է բաց չթողնենք: Ոնց հասկացանք, ընտրություններից հետո կոմունիզմ է հաստատվելու:

Անվճար տրանսպորտին ավելանալու է նաև անվճար համազգեստը: Պայմանով, որ մեր երեխաները դա պետք է պարտադիր հագնեն: Սովետի փլուզումից հետո սրա մասին ոչ ոք չէր խոսում: 

Բայց ահա հայտնվեց Վիկտոր Մնացականյանը, ու կոմունիզմի ուրվականը սկսեց ֆռֆռալ Երևանի փողոցներում: Մենակ թե ձրի պանիր չխոստանա, վերջում երևանյան թակարդն ընկնենք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   429 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ