...

Նեղացած խճուղին՝ անվերջանալի վթարների պատճառ

Նեղացած խճուղին՝ անվերջանալի վթարների պատճառ

Հերթական ավտովթարն է արձանագրվել Ծիծեռնակաբերդի խճուղում․ վթարվել է թիվ 26 երթուղային ավտոբուսը, բարեբախտաբար տուժածներ չկան: Հարցի մի կողմն է, որ ուղևորներն արդեն վճարել, սակայն տեղ չէին հասել։ Խնդիրը նաև այն է, որ նրանք ստիպված էին իջնել վթարված ավտոբուսից և կանգնել հենց փողոցի երթևեկելի մասում՝ տվյալ ուղղությամբ միակ երթևեկելի գոտում՝ կանգառներից հեռու և մայթերից զուրկ հատվածում:

Դեռևս նախորդ տարվա մայիսի 20-ին փլուզվել էր խճուղու մի հատվածը: Պատճառը, ըստ Երևանի քաղաքապետարանի, հարակից տարածքում շինարարությունն էր։ Շինարարության ընթացքում չէր ապահովվել ճանապարհի ամրակցումը։ Փլուզումից հետո՝ նախորդ տարվա հունիսի 13-ին, քաղաքապետարանի կողմից տարածվեց հաղորդագրություն այն մասին, որ «Փլուզված ամբողջ հատվածը վերականգնված է»։ Այո, վերականգնվել էր, բայց միայն երթևեկելի մեկ գոտի ապահովելով Ծիծեռնակաբերդի խճուղով դեպի «Դալմա» ուղղությամբ գնացող մեքենաների համար, ընդ որում՝ առանց մայթ հիշեցնող որևէ բանի։ Փլուզված հատվածի երկարությամբ կառուցված բետոնապատնեշն ապահովում է միայն այն, որ մեքենաները չգահավիժեն շինհրապարակ, բայց ճանապարհի զգալի հատվածը փաստացի «հատկացվել է շինարարությանը»՝ եռակի նեղացնելով այդ ուղղությամբ բանուկ հատվածը և դառնալով անվերջանալի վթարների պատճառ:

Գրեթե մեկ ու կես տարի է անցել փլուզման օրից, բայց ճանապարհի բնականոն ընթացքը վերականգնելու ուղղությամբ ոչ մի քայլ չի իրականացվում: Քաղաքաշինության կոմիտեից մեզ փոխանցեցին, որ այդ հարցով քաղաքապետարանը պետք է զբաղվի, իսկ քաղաքապետարանից շարունակում են լռել:

Մելանյա Ծառուկյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   247 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ