Նիկոլ Փաշինյանի երազը - 1 Հունվարի 2020 - 4rd.am
Քաղաքական
17.01.2020 / 21:00
Լուր-մեկնաբանություն
17.01.2020 / 19:00
Լուր-մեկնաբանություն
17.01.2020 / 18:00
Լուրեր
17.01.2020 / 17:10
01.01.2020   14:30
3320

Նիկոլ Փաշինյանի երազը


Ինքը պաշտոնական այցով գտնվում է Վենետիկի հանձնաժողովում:  Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի թիվ 874 միջնորդության 1-ին և 4-րդ կետերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի 9-րդ կետի 6-րդ պարբերությանը: Ինքը ներկայացնում է Հայաստանի դիրքորոշումը, նրա օպոնենտ Հրայր Թովմասյանը՝ Արցախի: Գործն էլ լսում է Գագիկ Հարությունյանը: Նիստը լուսաբանում են 6 հայաստանյան լրագրող՝ 3-ը իշխանությունից, 3-ը՝ «Հայկական ժամանակից», 3 ադրբեջանցի բլոգեր և Թաթուլ Հակոբյանը:

Հրայր Թովմասյանը հայտարարում է, որ ինքը Արցախի դիրքերն է պահում. «Եվ ես չեմ կանգնելու ոչնչի առաջ: Ես հրաժարականի մասին մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի ունեմ Սերժ Սարգսյանի վստահությունը: Հետևաբար, Քոչարյանի միջնորդությունը պետք է բավարարել և նրան Արցախ արձակել»: 

«Իսկ երբ որ ես չունենամ ժողովրդի վստահությունը, ասում է Գագիկ Հարությունյանը, որևէ մեկին չեմ թողնի, որ նույնիսկ ակնարկի դրա մասին: ՍԴ նախագահը, որը չունի երկրի վստահությունը, ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար այնպես, ինչպես չարիք են ՍԴ բոլոր ղեկավարները՝ սկսած 1996 թվականից: Հետևաբար, Քոչարյանի միջնորդության առթիվ առաջարկում եմ մեկ տարի անց վստահության հանրաքվե անցկացնել»:

Խոսքի հերթը իրեն է հասնում: Հանում է հեռախոսը ու լայվ մտնում. «Ժողովուրդ, ես հիմա Վենետիկում եմ: Շատ ախմախ քաղաք է, չեմ հասկանում, այստեղ ո՞նց են պայքարում կոռուպցիայի և գողերի դեմ, եթե ճամփեք չկան, որ ասֆալտովը տան: 

Բայց չշեղվեմ, անցնեմ քննարկմանը: Սրանք բութ են, մեռա բացատրելով, որ մենք առաջնորդվում ենք Հիսուսի քարոզներով և խորհուրդ ենք տալիս կատարել Տիրոջ պատգամները: Հիսուսն ի՞նչ էր ասում. «Երջանիկ են նրանք, ովքեր քաղցած ու ծարավ են արդարության, որովհետև նրանք կկշտանան.... Երջանիկ են նրանք, ովքեր հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը։ Երջանիկ եք դուք, երբ մարդիկ նախատում և հալածում են ձեզ.... իմ պատճառով։ Ուրախացե՛ք և ցնծացե՛ք» (Մատթեոս 5։3–12): Հիմա մենք ասում ենք՝ Քոչարյանին դատելով, նրան ուղարկելու ենք երկնքի թագավորություն, որ համ ինքը երջանիկ լինի, համ՝ մենք: Եվ ինչպես Հիսուսն էր ասում».......

Ինքը չի հասցնում խոսքն ավարտել, այդ պահին շենքը դղրդում է, դահլիճի հատակը ճեղքվում է և նրա տակի պադվալից վեր է հառնում ինքը՝ Սբ. Միշիկը՝ լուսապսակը գլխին, մի ձեռքում՝ իմաստնության գավազանը, մյուսում՝ հեռուստացույցի պուլտը: Բոլորը քարանում են տեղում, ադրբեջանցի բլոգերները ակամա ծնկի են գալիս, առաջինն ինքն է ուշքի գալիս ու բացականչում. «Սուրբ առ սուրբ հետ ենք բերելու»:

Արթնանում է վենետիկյան էն հայտնի նավակում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 10, 2019



 Պիտակներ

         Հրայր Թովմասյան, Միքայել Մինասյան, Չորրորդ իշխանություն, Նիկոլ Փաշինյան, Գագիկ Հարությունյան




Գովազդ
››› Վանեցյանի փուչիկը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Տաշիրյան սարդոստայն
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված








Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 5827




Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 5289