Սաթիկ Սեյրանյանը կհիշի - 12 Հունվարի 2020 - 4rd.am
Երկուշաբթի 20.01.2020 11:42

Տնտեսական
20.01.2020 / 11:00
Լուր-մեկնաբանություն
20.01.2020 / 10:45
Քաղաքական
20.01.2020 / 10:30
Լուր-մեկնաբանություն
20.01.2020 / 10:15
Տնտեսական
20.01.2020 / 10:00
Լուր-մեկնաբանություն
20.01.2020 / 09:45
12.01.2020   21:15
1809

Սաթիկ Սեյրանյանը կհիշի


«Մամուլի աշխատանքի մասով՝ ոչ: Լավ խոսնակ չէր, որովհետև Կարապետյանը որոշակի տարբերություններ էր դնում, այսինքն՝ մերոնքական, ոչ մերոնքական, սևեր-սպիտակներ: Չգիտեմ, գուցե Նիկոլ Փաշինյանի համար նա լավ մամուլ խոսնակ չէր. դա չեմ կարող ասել, բայց եթե լավ մամուլի խոսնակ էր, այդ դեպքում չեմ կարողանում հասկանալ՝ ինչու հրաժարական տվեց: Քանի որ հրաժարականի պատճառների մասին ինֆորմացիայի չեմ տիրապետում, չեմ կարող ասել՝ գուցե ա՞յլ աշխատանքի է անցնում, քանի որ ես որքանով տեղյակ եմ կառավարությունում փոփոխություններ են սպասվում»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Սաթիկ Սեյրանյանը հայտարարեց, որ Վլադիմիր Կարապետյանը թեև արձագանքել է լրագրողների հեռախոսազանգերին, բայց շատ կոնկրետ բաժանումներ է կատարել՝ ունեցել է սիրելիներ և ոչ սիրելիներ: «Մի բան էլ կարող եմ հստակ ասել՝ կապ ունի, թե ղեկավարն ինչ խնդիր է դնում մամուլի խոսնակի առաջ: Ասել է, թե միայն խոսնակով չի պայմանավորված: Գուցե իր ղեկավարին այդ գործելաոճը դուր է եկել: Վլադիմիր Կարապետյանի դեպքում լրագրողների հիշողությունը կարճ չէ: Ի վերջո, որտեղի՞ց է եկել, ո՞ր քաղաքական ուժերի հետ է աշխատել: Կարող էր նախկինների հասցեին այնպիսի բաներ թույլ տալ, որոնց հետ աշխատել է: Շատ հակասական կերպար էր»,- եզրափակեց Սեյրանյանը:

Սա հատված էր Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի հարցազրույցից՝ տրված Armlur.am կայքին:

«ՉԻ». Նույն հարցը տանք Սաթիկ Սեյրանյանի մասով: Ժուռնալիստների միության լա՞վ նախագահ է Սաթիկ Սեյրանյանը: Իհարկե՝ ոչ: Պաշտոնը ստանձնել է Միքայել Մինասյանի գործուն աջակցությամբ և շարունակում է սպասարկել միմիայն նախկինների շահերը:

Հեղափոխության օրերին, երբ մասայական ոտնահարվում էին լրագրողների իրավունքները, ջարդուփշուր էին արվում նրանց տեսախցիկները, Սեյրանյանը հարկ չհամարեց պաշտպանել գործընկերներին և բողոքի ձայն բարձրացնել: Դրա փոխարեն, ներկայումս, ամեն մի աննշան դեպքի կապակցությամբ տիեզերական աղմուկ է բարձրացնում: 

Ինչ վերաբերում է Վլադիմիր Կարապետյանի աշխատանքի վերաբերյալ հնչեցրած գնահատականին: Ինչ-ինչ, բայց տիկին Սեյրանյանը պետք է հիշի, որ նախկին ղեկավարների ասուլիսներին միայն «ընտրյալ» լրագրողներ էին մասնակցում, իսկ հարց տալը ֆանտաստիկայի ոլորտից էր: Տիկին Սեյրանյանը կհիշի, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ արտասահման էին մեկնում միայն պատասխանատու լրատվամիջոցների լրագրողները: Տիկին Սեյրանյանը պետք է, որ հիշի՝ վերոհիշյալ երկուսի խոսնակները կնքվել էին չխոսկան մականունով, որովհետև երբեք չէին պատասխանում լրագրողների հարցերին:

Այնպես որ, Ժուռնալիստների միության նախագահին չէր խանգարի մի փոքր ադեկվատ լինել գնահատականներում: Բայց դե հասկանալի է՝ հովանավորը գործելու այդպիսի ազատություն չի թողել:



 Պիտակներ

         Վլադիմիր Կարապետյան, Սաթիկ Սեյրանյան




Գովազդ
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Տաշիրյան սարդոստայն
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված








Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 6008




Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 5461