...

Սենց է՞լ անորոշ վիճակ

Սենց է՞լ անորոշ վիճակ

ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը «Ազատությանը» փոխանցել է, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի դիմել իրավապահներին՝ դաշնակցական Կարեն Մկրտչյանի հետ կապված միջադեպի առթիվ և չի պատրաստվում, բայց թե ինչո՞ւ, դեպքից հետո նա վրդովված էր, վիրավորված, խոսնակը չի մեկնաբանել:

Իսկ այն հարցին, թե Կարեն Մկրտչյանն ինչո՞ւ չի դիմել իրավապահներին, նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանն ասել է. «Չի վստահում իրավապահ համակարգին, որովհետև տեսել է, թե ոնց են վերաբերվում, ինչ են անում, այսինքն, այդ կասկածները ունի: Չմոռանանք, որ իրավական երկրի քաղաքացի է, Կանադայի քաղաքացի է և իր համար այս ամենը չափազանց խորթ է»:

«ՉԻ». Մի հատ խորացեք. տեղի է ունեցել միջադեպ. մեկը վիրավորել է մյուսին, էդ մյուսն էլ թքել է նրա վրա: Դեպքի վայրը հայտնի է, ժամը, րոպեն, մասնակիցները հայտնի են, ամեն ինչ գիտենք, էդ երկուսն էլ վրդովված են միջադեպից, բայց ոստիկանություն չեն դիմում:

Ալեն Սիմոնյանը չի դիմում, որովհետև... ապե, դե էլ ինչ դիմի, չորով թքել է էդ տղու դեմքին, թասիբը պահել է, ճշտով է գործել, գործ տալու մոմենտ չկա, երևանցի տղա է, տենց դիշովի քայլ չի անի, ինքը խնդիր չունի, բազարը փակված է: 

Բայց էն դաշնակի պահն էլ է հետաքրքիր: Նա՞ ինչի չի դատի տալիս: Հանրային մեծ հետաքրքրություն կլինի, մամուլը կհետևի գործի ընթացքին, մի հատ կտեսնենք, թե մեր իրավապահ համակարգը ինչ է անելու:

Դատի չի տալիս, ասում է՝ չեմ վստահում: Լավ, եթե քո համար այդ ամենը խորթ է, չես վստահում, բա էլ փաստաբանն ինչի՞դ է պետք, քո ի՞նչն է պաշտպանում, եթե... ապե, դե մոմենտ չկա: Կանադա-Կանադա:

ՎԱՐԿԱՆԻՇ

   482 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ