...

Շանտաժիստ, թե պարտակող

Շանտաժիստ, թե պարտակող

«Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետևանքների մասին մտածելու»,- հայտարարել է Արթուր Վանեցյանը:

«ՉԻ». Պաշտոնանկությունից հետո Վանեցյանն արել է երկու հայտարարություն՝ երկուսի հետևանքների մասին առաձնապես չմտահոգվելով: Այնպես որ, ոչինչ չի խանգարի անել ևս մեկը՝ չմտածելով հետևանքների մասին:

Եթե Վանեցյանը տիրապետում է ինֆորմացիայի, որի հրապարակման արդյունքում Փաշինյանը կմեղադրվի հանցագործության մեջ, ապա դա թաքցնելը հանցագործություն է, անգամ ոչ սպայի համար: Եթե Վանեցյանը չի տիրապետում նման ինֆորմացիայի, պարզապես էժան շանտաժ է անում, ապա ցածր է սպայի համար: 

Ամեն դեպքում թե՛ շանտաժի, թե՛ պարտակելու համար ՀՀ քրեական օրենսգիրքն ունի հստակ դիսպոզիցիաներ, և Վանեցյանը դրանցից մեկով կարող է մեղադրվել:

Ինչ վերաբերում է իր մոտ ուղարկած մարդկանց, ապա Վանեցյանը պետք է մի փոքր շրջահայացություն դրսևորեր և հասկանար, որ Ալեն Սիմոնյանի ինֆորմացիաներին այնքան էլ պետք չի վստահել: Իսկ նախկինների հետ ինքն իրեն է կապում, երբ լուսանկարվում է Միքայել Մինասյանի մտերիմ Արթուր Ջանիբեկյանի և ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի հետ:

Ի դեպ, նոր ԱԱԾ ղեկավարը պետք է ձեռնամուխ լինի պարզելու, թե ինչո՞ւ մինչև այս պահը Նորֆոլկ ընկերությունը չի վերականգնել պետությանը հասցված վնասը: Հիշեցնենք, որ այդ ընկերությունը զբաղվել էր մաքսային մեքենայություններով և կապված էր Վարդան Հարությունյանի հետ:

Նյութը հասանելի է նաև ռուսերեն

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   7671 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ