Սատիրիկոն
13.11.2019 / 21:30
Սատիրիկոն
13.11.2019 / 21:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 19:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 18:00
Տնտեսական
13.11.2019 / 17:15
13.11.2019   10:00
255

Սուպերմեններ Գագիկն ու Հրայրը

Պարզվում է, որ Վենետիկի հանձնաժողովում առ այսօր Հայաստանի հիմնական անդամը ՍԴ և ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն է, իսկ մյուս փոխարինող անդամը՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: 

«ՉԻ». Սուպերմեններ են, բան չունենք ասելու: Ամեն տեղ հասցրել են խցկվել, արդարադատություն իրականացնելու բոլոր ճանապարհները փակել: Մի քիչ էլ որ փորփրենք, կարող է պարզվել, որ Հրայր Թովմասյանն էլ Վենետիկի հանձնաժողովում վարորդ է գրանցված, Ալվինա Գյուլումյանը՝ մուտքագրող-օպերատոր:

Ու Վենետիկի այս հանձնաժողովից ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ, եթե կեղծարարների, ապօրինի որոշումներ դակողների, օրվա իշխանությունների համար սահմանադրություններ կարողների հավաքատեղի է դարձել: 

Հետաքրքիր է հատկապես Գագիկ Հարությունյանի ֆենոմենը: Հանում են, հրաժարական է տալիս, հանում են, հրաժարական է տալիս, բայց էլի ձեռքը դատական և սահմանադրական համակարգերի պուլսի վրա է: Պարզապես Կաշչեյ Բեսմերտնին է:

«Չորրորդ իշխանություն», թիվ 7, 2019



 Պիտակներ

         Հրայր Թովմասյան, Ալվինա Գյուլումյան, Գագիկ Հարությունյան, Վարդան Պողոսյան

Գովազդ