...

Թաքցնելս ո՞րն է

Թաքցնելս ո՞րն է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասուլիսի ժամանակ անդրադառնալով սահմանազատման գործընթացին, ասել է, որ այն տեղի է ունենում ԽՍՀՄ իրավաբանական ուժ ունեցող ամենավերջին քարտեզների հիման վրա:

Այն հարցին, թե կոնկրետ որ քարտեզների հիման վրա, վարչապետը խուսափել է պատասխանել. «Գիտեք, որ մենք չենք ուզում կոնկրետ քարտեզի թվարկմամբ սահմանափակվել, որովհետև մեզ համար կարևոր է ՀՀ սահմանի պարագծի ամբողջական սահմանազատումը ապահովելուն միտված իրավական հիմքերի արտահայտումը»:

«ՉԻ». Մի կողմից ասում է, թե իրավաբանական ուժ ունեցող քարտեզներ կան, մյուս կողմից չի կարողանում, կամ չի ցանկանում նշել, թե որ քարտեզներն են: Թաքցնում եք, որ ի՞նչ անեք: Հանի, այդ քարտեզն էլ ճոճի, ոնց որ Հայաստանի էն «չիգանկեն» ես ճոճում: 

Բա որ հանկարծ պարզվի, որ սահմանազատման գործընթացում Ադրբեջանը հիմք է վերցրել մի քարտեզ, Հայաստանը՝ լրիվ ուրիշ քարտեզ, ի՞նչ է լինելու: 

Ինչի՞ չիմանանք, թե որ քարտեզներն են, եթե դրանք իրավաբանական ուժ ունեն: Կամ էլ ադրբեջանական կողմը արգելել է դրանք հրապարակել: Մինչև սահմանազատման վերջը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2666 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ