...

«Վերնատան» օրինաչափ ցինիզմը

«Վերնատան» օրինաչափ ցինիզմը

«Վերնատուն» ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. «Տեղի է ունեցել ուժային կառույցի հերթական ղեկավարի սպանությունը կամ ինքնասպանությունը։ Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ողբերգական պատմությունից հետո հանրությունն այս անգամ ցնցվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ տեղի ունեցածով, ինչը կարծես դառնում է օրինաչափություն այսօրվա Հայաստանի համար»։

«ՉԻ». Այսինքն, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանում ավելի քան 30 բարձրաստիճան պաշտոնյաներ են սպանվել, ընդգծում ենք՝ սպանվել, դա՝ «Վերնատան» այս խմբակի համար երբևիցե օրինաչափություն չի համարվել: Իսկ հիմա դեռևս չպարզած հանգամանքներում զոհվել է ԱԱԾ նախկին ղեկավարը, և արդեն օրինաչափություն են որակում:

ՀՀ Ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի և Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Վլադիմիր Նազարյանի՝ ինքնասպանությունները (ընդ որում, Արծրուն Մարգարյանի դեպքում մենք մեծ վերապահումներով ենք որակում ինքնասպանություն,- խմբ.) հաստատ այս իշխանությունների օրոք չեն եղել, բայց Վազգեն Մանուկյանից ու նրա այս խմբի անդամներից ոչ մեկը ծպտուն չի հանել, չի դատապարտել օրվա իշխանություններին:

Իսկ հիմա սրանց ցինիզմը հասել է նրան, որ մարդու մահը շահարկում են, երբ զոհվածի դին դեռ հողին չեն հանձնել: Ու հետո էլ հայտարարում են, թե ինչի եք շահարկում Կուտոյանի մահը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   4940 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ