...

Զարթնեց լաոն

Զարթնեց լաոն

ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը 24TV-ի եթերում ասել է «Պետք է ամբողջ Հայաստանում ձևավորվի դիմադրություն՝ Փաշինյանի հերթական դավաճանության նկատմամբ»:

ՉԻ.- Յա, էս ո՞ւմ անուշ ախպերն է զարթնել: Բարի լույս: Հը, լավ քնել ե՞ս: Մոծակները հո... չնայած, ձմռանն ի՞նչ մոծակ:

Բայց կարևորը արթնացել է: Իրենք այդպիսի բնավորություն ունեն. հենց արթնանում են, անմիջապես դիմադրություն ձևավորելու մասին են խոսում:

Եթե ճիշտ ենք հիշում, թվով 67-րդ դիմադրության շարժումն է ստեղծվելու:

Ուղղակի այստեղ մի հատ խնդիր կա. անձրևային շրջանն ավարտվեց, դրսում արև է, կարող է շոգ լինել, պլյուս տուրիստական սեզոնն է բացվում, հյուրանոց, Սևան, բան... հայրենասիրական դիմադրության համար հեչ լավ պահ չի:

Ավելի լավ է, գնացեք պառկեք, հանգիստ քնեք, բան ման լինի, ձեն կտանք:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   172 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ