...

20 տարի ապականել են միտքն ու բանականությունը

20 տարի ապականել են միտքն ու բանականությունը

Քաղաքագետ Աղասի Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերի առանձին-առանձին մասնակցությունը ընտրություններին արդյունավետ քաղաքական քայլ է, որն ունենալու է ավելի մեծ էֆեկտ, քանի միասնական մասնակցությունը։ Երկու թիմերն էլ աշխատում են զուգահեռ, առանց իրար հանդեպ մեղադրանքների և հարձակումների:

Լևոն Տեր-Պետրոսյանը փորձեց ապականել այս իդիլիան և երկապառակություն սերմանել նրանց ուղղված կոշտ ակնարկներով, անգամ՝ ուղիղ մեղադրանքներով։ Մեղմ հականիկոլականության դիրքերից հանդես գալով, նա ըստ էության, առաջ է տանում Նիկոլի խաղը, փորձելով երկու ընդիմադիրներին տարբեր օրակարգեր վերագրել, հակադրել այդ օրակարգերը, իսկ նրանց ընտրազանգվածների միջև հակասությունների սերմանել ու կռիվ գցել»:

«ՉԻ». Այ սենց «քաղաքագետ» կոչվողներն են 20 տարի շարունակ Հայաստանում ապականել քաղաքական և քաղաքագիտական միտքը: Իրենց բթությունն ու պրիմիտիվիզմը մատուցել են որպես իմաստուն մտքի գագաթնակետ, դրա համար էլ պետության առջև ծառացած մարտահրավերները, խնդիրներն անընդհատ խորացել են, անընդհատ նորերն են առաջացել, որովհետև դրանց այսպիսի քաղաքագետները բանականության և տրամաբանության սահմաններում դիտարկելու ոչ խելք, ոչ էլ շնորհք են ունեցել: Ու չեն էլ ձգտել ունենալ:

Ասենք՝ քաղաքագիտության աքսիոմատիկ կանոններից մեկն է, որ երբ ընտրություններին առանձին-առանձին գնացող ուժերը միավորվում են, ապա նրանց ունեցած ձայներին գումարվում է միավորման էֆեկտը, ինչպես դա եղավ, օրինակ՝ Վազգեն Սարգսյան - Կարեն Դեմիրճյան դաշինքի դեպքում: Իսկ ըստ Աղասի Ենոքյանի՝ պիտի առանձին-առանձին գնային ընտրությունների, որ իդիլիա լիներ: 

Այս «ճ» կլասի քաղաքագետները միշտ դավադրություն են տեսնում այնտեղ, որտեղ կա տրամաբանություն, և միշտ տրամաբանություն են տեսնում այնտեղ, որտեղ կա տգիտություն: 

Շատ չխորանանք, ուղղակի, որպեսզի պարզ լինի Աղասի Ենոքյանի քաղաքագիտական, վերլուծական մտքի ցածր մակարդակը, ընդամենը երկու մեջբերում անենք նրա վերլուծություններից, որոնք նա արել է նախկինում՝ կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի և Տեր-Պետրոսյանի տեսակետների հետ:

1. «Լ. Տեր-Պետրոսյանը սխալ շեշտադրում կատարեց՝ ասելով, որ կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքում է, քանի որ Ռուսաստանի ձեռքում է չկարգավորման բանալին, պատերազմի բանալին, և նա երբեք չի զիջի իր այդ դերը։ Ռուսաստանն այստեղ մնում է՝ որպես ապակայունացնող գործոն։ Տեր-Պետրոսյանն իր հրաժարականից հետո, մասնավորապես՝ վերջին ութ տարիների ընթացքում, անընդհատ փորձել է ամրացնել Ռուսաստանի դերը Հայաստանում։ Շատ լավ հասկանալով նաև այն, որ Ռուսաստանին ձեռնտու չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը», 20.12.2016:

2. «Տեր-Պետրոսյանի ներկայացրած խաղաղության ծրագիրն իրատեսական չէ, հին է, ներկա պայմաններում չաշխատող, և, կարծում եմ՝ նա ինքն էլ է դա հասկանում։ Ընտրությունների ժամանակ Հայաստանում ազգայնականության վերելքի պայմաններում, երբ բոլոր ուժերը նոր բառեր էին փնտրում ադրբեջանցիներին հայհոյելու համար, կարգավորման նման թերի ծրագրով հանդես գալն ավելի շուտ հակազդեցություն էր առաջացնելու», 27.04.2017:

Այսքանը. սրանք կյանքում չեն խոստովանի, որ հենց նման զառանցանքներով են նաև մոտեցրել 2020-ի պատերազմը: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1059 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ