...

Կլոունը Ամերիկայում էլ է կլոուն

Կլոունը Ամերիկայում էլ է կլոուն

ԱՄՆ-ում բնակվող քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրել է. «ՀԱՊԿ-ն փլվում է, Նիկոլ, շուտ արա, դուրս արի, թե չէ ԼՏՊ-ի օրին ես հայտնվելու, ով Սովետից դուրս եկավ այն ժամանակ, երբ մենակ ինքն էր այնտեղ մնացել»:

«ՉԻ». Բա ժողովուրդ ջան, արդեն Հայաստանի անկախացման պատմությունն են ծաղրում: Ծաղրում են Հայաստանից փախածները: Հայաստանի անկախությունը ծաղրում ու դրա նշանակությունը նսեմացնում էին խորհրդային նոմենկլատուրային մտավորականությունը, դաշնակները, սովետի կարոտախտով տառապող կոմսոմոլային կարիերիստները, ու, ինչպես տեսնում եք, նաև կլոունները:

Ծաղրում են մի գործընթաց, որն իրավական և քաղաքական առումով իրեն հավասարը չուներ 1991 թվականին: 

Էս մարդիկ արդեն ուրանում են այն իրողությունը, որ Հայաստանի իշխանությունները անկախություն հռչակելու գործընթացում առաջնորդվել են բացառապես ԽՍՀՄ սահմանադրությամբ, անկախության հանրաքվեն իրականացրել են ԽՍՀՄ օրենքների տառին ու ոգուն համապատասխան: Ուրանում են այն հանգամանքը, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվե անցկացնելու որոշումը կայացվել է այդ օրից ամիսներ առաջ, երբ ԽՍՀՄ-ը դեռ գոյություն ուներ, և այդ ժամկետից շուտ անկախություն հռչակելու որոշումը կլիներ հենց իշխանությունների կողմից ընդունված որոշումների խախտում, էլ չասած՝ ԽՍՀՄ-ում գործող օրենքների խախտում: Թեկուզ արդեն թղթի վրա գործող, բայց դե յուրե դեռ գոյություն ունեցող ԽՍՀՄ օրենքների: 

Ու կյանքը ցույց է տվել անկախություն հռչակելու այդ գործընթացի բացարձակ առավելությունը ԽՍՀՄ մյուս երկրների հռչակած անկախության գործընթացների հանդեպ, որոնք այսօր Ռուսաստանը կարող է վիճարկել, շահարկել և դրանից բխող քայլեր ձեռնարկել: Մեր դեպքում չի կարող, քանի օր ամեն ինչ օրենքի սահմաններում է եղել, ոչ թե տուրք ենք տվել անկախություն հռչակելու զուտ քաղաքական շքերթին: 

Ու սրանք տարիներ շարունակ եղել են վերլուծական դաշտի քյանդրբազները: Մեր անկախությունը կասկածի տակ դնելով՝ էսօր իրենց հանգիստն են վայելում լոսերում: Թու՜:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   885 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ