...

Կմրմռաք, բա ի՞նչ կանեք

Կմրմռաք, բա ի՞նչ կանեք

Պա՜… էս ի՜նչ հոգեխանգարմունքի մեջ են ընկել նիկոլականները: Էս ի՜նչ ծանր են տանում «Ազատություն» ռադիոկայանի պատրաստած ռեպորտաժը:

Ո՞նց թե «Ազատությունը» Առաջին նախագահի օգտին է գործում:

Հայտնի նիկոլականներից մեկը, օրինակ, վժժացել էր, թե բա ՀԱԿ-ը ոնց որ թե վարձակալել է «Ազատությունը»: 

Մրմռում է սրանց համապատասխան տեղը: Բայց ինչի՞ համար: «Ազատություն» ռադիոկայանն ընդամենը իրար ետևից շարել է Վիքիլիքսի գաղտնազերծված փաստաթղթերը, որոնք վերաբերում են 1990-ականներին Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին: Այդ փաստաթղթերն արդեն քանի տարի է, ինտերնետներում թափած են, ցանկացած մարդու համար հասանելի են, ով ուզի, կարող է դրանց ծանոթանալ, կամ նորից կարդալ:

Այսինքն՝ «Ազատությունը» որևէ արտառոց բան չի արել, գյուտ չի արել: 

Լավ, հարց է առաջանում. բա էլ ինչի՞ են այսպես մրմռում: Մրմռում են, որովհետև երբ փաստերով ես խոսում, ասելիք չեն ունենում: Ոչ մի հակափաստարկ: Դե, որտեղի՞ց ունենան: «Ազատության» հրապարակածը փաստաթղթեր են, ոչ թե լոլոներ, դրանք չեն կարող սրբագրել, ջնջել, վերացնել: 

Դրա համար են վժժոցը գցել: Փաստաթուղթ հրապարակելը սրանք համարում են կողմնակալություն, ինչ-որ մեկի օգտին գործունեություն: Դե, կներեք, եթե որևէ փաստաթուղթ ինչ-որ մեկի օգտին է խոսում, ուրեմն, դա խոսում է այդ ինչ-որ մեկի լավ աշխատանքի, գործունեության մասին:

Շատ եք ուզում, մտեք Վիքիլիքս, հանեք այնպիսի փաստաթղթեր, որոնք ձեր սիրելի Նիկոլին ամենադրական նոտաներով կներկայացնեին: Գիտեք, որ դա հնարավոր չի: Եթե Վիքիլիքսում չգտնեք, Նիկոլին խնդրեք, աղաչեք, թող ձեզ այնպիսի փաստաթղթեր տրամադրի, որոնք ցույց կտան, թե ինքն ինչ հզոր արտաքին քաղաքականություն է իրականացրել, ինչ փայլուն դիվանագիտություն է տարել, ինչպես է Հայաստանի ու Արցախի շահերը պաշտպանել: Արեք, սպասում ենք: 

Արա, բայց ի՞նչ մեղք են սրանք: Փաստերի դեմ կռիվ են տալիս: 

Հ.Գ. Էս արևմտամոլները նաև վառված են նրանից, որ «Ազատությունը» ամերիկյան ականջներ ունի: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   200 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ