...

ՀՀ Սահմանադրության «էվոլյուցիան»

ՀՀ Սահմանադրության «էվոլյուցիան»

Այնպես է ստացվել, որ Հայաստանի Սահմանադրությունն ընդունվել է Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, ու նրանից հետո պետության բոլոր ղեկավարների ուշքն ու միտքը եղել է այդ Սահմանադրությունը փոխելը՝ «իրենց տեսքով և նմանությամբ»։ Սկզբում Ռոբերտ Քոչարյանը երկրորդ փորձից կարողացավ փոխել այն, հետո Սերժ Սարգսյանը Սահմանադրությունը հարմարեցրեց իր՝ մի քիչ էլ որպես վարչապետ պետությունը ղեկավարելու ցանկությանը, հետո Նիկոլը տեսավ, որ թեև «Սերժի վրայով կարված կոստյումն» իրեն լավ էլ սազում է, բայց քանի որ «թևատակերը մի քիչ սեղմում են» (Սահմանադրական դատարանն այնքան էլ հնազանդ չէ), որոշեց փոքր-ինչ «պերեձելկա անել», էն էլ՝ թարսի պես, Քովիդ-19-ը խանգարեց․․․ Հետո եղավ պատերազմը, ու դրանից հետո ստացվեց այնպես, որ փաստորեն Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Սահմանադրությունն ընդունվեց պետության համար, Քոչարյանը պատվիրեց փոխել այն ի շահ իրեն, Սերժ Սարգսյանը՝ ի շահ իրեն, իսկ Նիկոլը փորձում է փոխել ի շահ Ալիևի կամ առնվազն նրա պատվերով։ Ահա այսպիսի «էվոլյուցիա»։

Իսկ գիտե՞ք, թե ինչու է այդպես։ Որովհետև մենք ինքներս մեր Սահմանադրությունը լուրջ չենք ընդունել, ու դա Նիկոլին հնարավորություն է տվել իր՝ «լավ ապրելու» և «կյանքը վայելելու» կոնցեպտի շրջանակներում Սահմանադրությունը լավագույն դեպքում ներկայացնել որպես խորովածի «կպչան»։ Իսկ թե ինչ կլինի գրված այնտեղ, կամ ինչ կփոխվի այնտեղ և ում պատվերով՝ էական չէ։ 

Ոչ էլ որևէ մեկին մտահոգում է, որ Սահմանադրության օրվա առթիվ ուղերձ է հղում մեկը, ով համարում է, որ այդ Սահմանադրությունը «փորձանքի բուն» է և պետք է օր առաջ փոխվի։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ