...

Երկու ամսվա կանխատեսում

Երկու ամսվա կանխատեսում

Դե, ի՞նչ ասենք, շնորհավորեք մեզ: Մեր կանխատեսումներից մեկն իրականացավ: Ուղիղ երկու ամիս առաջ «Վանոն ձեզ փրկօղակ չի» հոդվածում գրել էինք, որ այս իշխանություններն «...այնքան անպատկառ են, որ չենք զարմանա, եթե մի օր էլ Լևոն Տեր-Պետրոսյանին բացատրեն, թե ինչ է գրված «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածում»:  

Երկու ամիս էլ չանցավ: Ու էն օրը Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի էությունն էր բացատրում: Թե ինչ է գրված, ոնց է գրված, ինչի է գրված: Ասում է՝ Առաջին նախագահը այդ հոդվածների դրույթներից շեղվել է: Փաշինյանն է ասում: Վերջն է: Ու իր նազիր-վեզիրները՝ մարիակարապետյանախառը, հերթով սկսեցին նույնպես հոդվածը բացատրել: 

Մի կողմից՝ շոյված ենք, մյուս կողմից... ախր էնքան կանխատեսելի են սրանք, էնքան սահմանափակ են սրանց մտավոր գործունեության սահմանները, որ դրանից ներս ամեն ինչ երևում է: Գիտես, էլի, թե այս սահմանների մեջ ինչ կասեն, ինչ կճամարտակեն:

Դե, եթե մենք գիտենք սրանց որակները, պարզ է, չէ՞, որ Ալիևն էլ գիտի, Էրդողանն էլ, Պուտինն էլ, Լուկաշենկոն էլ, այ մարդ, դաժե Կասըմ-Ժոմարտ Տոկաևը: Դրա համար էլ ով  չի ալարում, ատամները հաշվում է: 

Հ.Գ. Քանի չեն անցել Վանո Սիրադեղյանի հոդվածների բացատրությանը, դրանցից մեկից մի հատ մեջբերում անենք. «Իշխանությամբ, բանակով, ոստիկանությամբ, դատարաններով զինված անուղեղների մի խումբ տեսախցիկների առաջ զվարճանում է չորքոտանի մի այլ երամակի հետ և կարծում է, թե եթե իջար իշին խրախուսելու մակարդակին, ուրեմն ժողովրդավար իմիջդ ապահովված է»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2305 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ