...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

Պատերազմ՝ երկու ճակատով

Անցնող շաբաթը, իհարկե, ծանր ստացվեց հայության համար: Խոսքը ոչ միայն պատերազմում հարավային հատվածում թուրք-ադրբեջանական զորքերի որոշակի առաջխաղացման մասին է, այլև կորոնավիրուսի համավարակի ահագնացող ծավալների:

Մի պահ վարակը սկսել էր նվազել, արդեն ընդամենը 2,5 հազար վարակակիր էր մնացել, բայց հետո սկսվեց կտրուկ աճը: 

Ուղղակի զարմանալ կարելի է մեր շատ քաղաքացիների անհոգության ու «բառադիության» վրա: Այսքան խոսում են, զգուշացնում, մեկ է, փողոցում առանց դիմակ են քայլում կամ էլ դիմակները քթից ներքև են կրում:

Շուստրիություն են անում. իբրև ցույց են տալիս, թե կրում են, մյուս կողմից էլ՝ զահլա չկա կրելու այնպես, ինչպես կարգն է: Ո՞նց բացատրես, որ այսօր բժիշկների համար ահավոր բարդ է միաժամանակ զբաղվել և՛ պատերազմում վիրավորված զինվորներով, և՛ կորոնավիրուսով վարակվածներով: Գիտակցումը, որ մենք երկու ճակատով ենք պատերազմում, հանրության մոտ արմատավորված չէ,  չէ՞ որ մեր ռեսուրսներն անսպառ չեն:

... Չէ, երեք ճակատով

Մեր մեջ ասած, ոչ թե երկու, այլ երեք ճակատով է կռիվը գնում: Մեկը՝ բուն պատերազմն է, մյուսը՝ համավարակը, իսկ ահա երրորդը... Նիկոլ Փաշինյանի ուղերձից հետո, որտեղ նա խոսեց ցավալի փոխզիջումների մասին, մեկ էլ հոպ. հայտնվեց Վազգեն Մանուկյանը: Թե բա՝ Նիկոլը պետք է հրաժարական տա: Էս մարդը ոնց որ հանիբալյան երդում կերած լինի, որ վրեժխնդիր է լինելու հայությունից իր մեծությունը չգնահատելու համար: 96-ի իր չբավարարված ամբիցիաների դիմաց մինչև հիմա պետության դեմ «բոյ» է տալիս: Ու ի դեպ, պատահական չէր, որ հրաժարականի մասին խոսեց հենց հոկտեմբերի 27-ին՝ իր համար ամենապայծառ օրերին, երբ Վազգեն Սարգսյանի արյունը հովացրեց սիրտը: Հիմա էլ է ուզում հովացնել սիրտը: 

Ու իր այդ կոչին անմիջապես ձայնակցեցին մեզ հայտնի քոչարյանական վարձկանները: Եկեք շատ չմրոտենք մեր էջերն ու իրենց անունները չնշենք: Ակնհայտ էր, թե որտեղից էր փչում այդ քամին: 

Միաբջիջները՝ երեկ, այսօր և վաղը

Այս օրերին, երբ ռազմաճակատում բավական ծանր դրություն էր, երբ հայտարարվեց, որ թշնամին Ղուբաթլուն վերցրել է, շատ օգտատերեր սկսեցին մեջբերումներ անել Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե՝ խաղաղություն» հոդվածից, որտեղ Առաջին նախագահը ներկայացրել էր հակամարտության կարգավորման տեսլականները, նշել, թե չկարգավորված հակամարտությունը ինչ վտանգներով է հղի: Վանո Սիրադեղյանից էլ էին մեջբերումներ անում: Ինչպես նաև՝ հիշեցրին, թե ժամանակին ինչպես էր Ռոբերտ Քոչարյանը համաձայնել Մեղրին հանձնելու տարբերակին, այդ փաստաթուղթն էլ հրապարակվեց:

Որ Տեր-Պետրոսյանից կամ Սիրադեղյանից մեջբերումներ են անում, նորմալ է: 20-25 տարվա վաղեմության մտքեր, որոնք, սակայն, չեն կորցրել իրենց արդիականությունը: Փաստաթուղթ հրապարակելն էլ է նորմալ: Ու ի՞նչ պետք է սրան հակադարձեն քոչարյանականները: Ռացիոնալ դաշտում՝ ոչինչ: Բռնել, իրենց գյադեքից մեկին են առաջ բրդել, որը ոնց որ թե գաստրոնոմագետ է: Կամ նման մի  բան: Ու ի՞նչ ասի, որ լավ լինի. թե բա, եթե 2008 թվականին Քոչարյանը արյուն չթափեր, չկրակեր ժողովրդի վրա, Լևոնը գար, 2010-ին Հայաստանը հայտնվելու էր այն վիճակում, ինչ՝ հիմա է:

Այ այսպիսի միաբջիջներն են 20 տարի եղել նախորդ իշխանությունների հենարանը: 

Բա հո չէին ասելու, որ 8 տարի ղեկավարել է Հայաստանը պատերազմի և չկարգավորված հակամարտության պայմաններում: Ոնց որ թե իրենից հետո ոչ միայն Հայաստանն ու Արցախն է սաղ-սալամաթ թողել, այլև 7 շրջան վերադիր: Այդ իրենից հետո են Հայաստանն ու Արցախը տնտեսապես քամել, մեր ռազմավարական օբյեկտները պարտքերի դիմաց հանձնել օտարներին, շահութաբեր բիզնեսներն իրար մեջ բաժանել, հարյուր հազարավոր հայերի ստիպելով բռնել գաղթի ճանապարհը: Գոհ ու երջանիկ էին միայն միաբջիջները, քանի որ սրանց մի չըրթ թուլափայի դիմաց կարելի էր հավատարիմ քութիկ դարձնել:

Կամ էլ հո չեն ասելու, որ էս պատերազմի հիմքերը իրենք են դրել: 20 տարի շարունակ իբր «ոչ մի թիզ հողի» մասին հոխորտալով, թիզ առ թիզ Հայաստանի ու Արցախի բոլոր առավելությունները փոշիացրին ու այսօր ամեն մեկը մի ահռելի կապիտալ գրկած, հանկարծ հայրենիք փրկող է դարձել: 

Սա է. հենց սրանց դավաճանական անցյալը հիշեցնում են, միայն մի բան են կարողանում բարբաջել. բա որ Լևո՞նը: 

Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքն էլ ճանաչել է Արցախի Հանրապետության Անկախությունը: Սա էլ այսպես:

«Չորրորդ իշխանություն», թիվ 33, 2020

Читать на русском

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ