...

Աղբյուրդ կնշե՞ս

Աղբյուրդ կնշե՞ս

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. ««Եթե Հայաստանը չհանձնվեր, մենք մեծ կորուստներ կունենայինք»,- օգոստոսի 26-ին խոստովանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Իսկ հայ զինվորականները 2020-ի նոյեմբերին ասում էին՝ մեզ պետք էր ևս մի քանի օր դիմանալ ու անցնել հակահարձակման»։

«ՉԻ». Քանի որ ամենատեղեկացված լրագրողը չի նշել սկզբնաղբյուրը, թե որտեղ և ինչ հանգամանքներում է Ալիևը նման խոստովանություն արել, ստիպված եղանք մի երկար ժամանակ դեգերել ադրբեջանական լրատվական կայքերով: Չգիտես ինչու, ադրբեջանցիները արհամարհել էին երկրի ղեկավարի խիստ կարևոր հայտարարությունը: Երևի կարծել էին, թե դուրս է տվել, ի՞նչ իմաստ ունի տիրաժավորել այն:

Բայց մի կողմ թողնենք Հոխիկյան-Ալիև կոնֆիդենցիալ կապը. հետաքրքիր է՝ հայ զինվորականներից ո՞վ է նման բան ասել մեր լրագրողին: Կարո՞ղ է այն նույն երիտասարդը, որը խմիչքի ազդեցության տակ, իր զորամասում նստած, ասում էր, որ հետ ենք վերցրել Ղուբաթլուն: Կամ մեկ ուրիշը, որը պնդում էր, թե տանկով մոտենում է Մինգեչաուրի ջրամբարին:

Փետրվարի 25-ին Հայաստանի բարձրաստիճան 50 սպաներ պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Բայց նրանցից ոչ մեկը չպնդեց, որ անհրաժեշտ էր ևս մի քանի օր դիմանալ, և մենք կանցնեինք հակահարձակման: Հակառակը, նրանք պնդում էին, որ ավելի շուտ են հորդորել կանգնեցնել պատերազմը, ինչը Նիկոլը չի արել:

Հիմա ինչ զինվորականների մասին է խոսում Հոխիկյանը, կիմանա երևի միայն ինքը: Նաիրին սիրում է քարտեզներ հրապարակել, աշխարհաքաղաքական վերլուծություններ անել, բայց վերջապես պետք է հասկանա, որ ուժերի բալանսի մասին ճշգրիտ պատկերացում ստանալու համար մեկ կամ երկու ժամկետային զինծառայողի հիշողությունների վրա հիմնվելը հավաստի աղբյուր չէ:

Օնիկ Գասպարյանը կամ Տիրայր Խաչատրյանը ներկայումս նույն թիմում են, ինչ Հոխիկյանը: Թող նրանց հուշերով կիսվի, եթե իհարկե կկարողանա նրանց այնքան խմացնել, որ նման խոստովանություններ անեն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1318 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ