Ռոբերտ Քոչարյանի խոսափողի վերածված Աղվան Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մինչդեռ վերջին հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանի` զուտ տեսական անդրադարձը ռազմական հեղաշրջման արդյունքում պետականության փրկության և վերականգնման օրինակներին գնահատում է որպես չափազանց վտանգավոր, դատապարտելի, պետականություն ոչնչացնող:
Հարավային Կորեայի, Եգիպտոսի, Չիլիի տարբերակներից Տեր-Պետրոսյանը մեզ համար նախընտրում է Աֆղանստանը, Լիբիան, Սոմալին, Եմենը, Նիկարագուան:
Հետաքրքիր է նաև այն, որ երկրի այս վիճակով խիստ մտահոգ առաջին նախագահը հարցին անդրադառնում է երկրորդ նախագահի հարցազրույցից օրեր անց միայն, Գլխավոր շտաբի հայտարարությունից տասներկու օր հետո:
Ցավով արձանագրենք` 1998 թվականից 23 տարի անց էլ Տեր-Պետրոսյանը ամուր փակված է ատելության ու վրեժխնդրության իր սև ամրոցում»:
«ՉԻ». Իբր, եթե առաջին նախագահը նշեր նաև Չիլիի օրինակը, դա որևէ կապ էր ունենալու Քոչարյանի հետ:
Պինոչետի կերպարից Քոչարյանը հեռու է այնքան, որքան «խոզը տուռնիկից»: Ռազմական հեղաշրջումից առաջ Պինոչետը տասը տարի նախագահ չէր աշխատել, տասը տարի երկիրը և բանակը չէր թալանել, այնպես որ՝ մեկնարկային պայմանները բացարձակ համեմատելի չեն:
Կամ Եգիպտոսի օրինակը: Եթե այն այդքան հաջողված օրինակ է, ինչո՞ւ միլիոնավոր եգիպտացիներ դուրս եկան Տահրիր հրապարակ և պաշտոնանկ արեցին Մուբարաքին:
Բա որ ասում է. «Ռոբերտ Քոչարյանի` զուտ տեսական անդրադարձը»: Չէ մի չէ՝ տեսական: Էշն ի՞նչ գիտի, նուշն ինչ է: Այդ կրթված և գիտելիքներ ունեցող մարդու մոտ է լինում տեսություն, իսկ անկիրթ, անգրագետ մարդու մոտ՝ չտեսություն:
Հ.Գ. Սև ամրոցից գոնե Աղվան Վարդանյանը չխոսի: Տեսնես հանգիստ քնո՞ւմ է Դավիթաշենի իր դղյակում՝ իմանալով մանկատան սաների անեծքների մասին: