...

Ալեն Սիմոնյանը քաշվավ

Ալեն Սիմոնյանը քաշվավ

Կանադահայ թեմի հոգևորականները հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ ուղղված հայտարարություններին. «Խոր հուսախաբությամբ տեղեկացանք Հայաստանի Հանրապետության պետական համակարգի, առավելապես որոշ բարձրաստիճան պաշտոնյաների մոտ առկա հոգևոր սովի և կուտակված թույնի մասին, որը, ցավոք, համավարակին զուգահեռ այժմ բացահայտորեն տարածվում է իշխող վերնախավի շրջանում»:

«ՉԻ». Այո, ըստ Գարեգին Բ-ի ֆանանտների, Կաթողիկոսին քննադատողները հիվանդ են, մոլորյալ, որոնք չեն հասկանում իրենց արարքների խորությունը: 

20 տարի լռելն է հիվանդություն: Եթե մարդը 20 տարի շարունակ լռել է, ծպտուն չի հանել երկրում տեղի ունեցած որևէ իրադարձության վերաբերյալ, մտածում ես, երևի լեզուն կուլ է գնացել կամ էլ՝ ինչպես Ստեֆան Ցվայգի «Շախմատային նովելի» հերոսը մենակությունից ու ամիսներ շարունակ ոչ մեկի հետ չշփվելու արդյունքում կորցրել է խոսելու ունակությունը: 

Այնպես որ, առաջիկա օրերին Ալեն Սիմոնյանին խորհուրդ ենք տալիս շտապ ինքնամեկուսանալ և մինչև կարանտինի ավարտը տնից... չէ, սենյակից դուրս չգալ: Թե չէ խայտառակ ենք լինելու, եթե հանկարծ համավարակը իրեն հասնի:

Պատկերացնո՞ւմ եք, Ալենը հիվանդանա ու բժշկական տեղեկանքում գրվի՝ տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ հոգևոր սով, II-III աստիճանի կուտակված թույն: Եվ դա դեռ սկիզբն է. դեռ ինչքա՜ն թեմեր կան, որոնք ԱԺ փոխնախագահի և առավելապես այլ բարձաստիճան պաշտոնյաների մոտ տարատեսակ և հարակից հիվանդություններ են ախտորոշելու:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2121 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ