...

Ալի Բաբան և 40 տարեկան լակոտները

Ալի Բաբան և 40 տարեկան լակոտները

ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը՝ անդրադառնալով իր լիազորությունների դադարեցման խորհրդարանական որոշմանը, նշել է, որ ՍԴ շենք եկել է 1997 թվականին, ու փողոցից չի եկել. «97 թվականին, երբ մեզ նշանակել են, ես եղել եմ 40 տարեկան լակոտ»:

«ՉԻ». Գրողը տանի: Մեզ համար խոշոր բացահայտում էր, որ 40 տարեկան լակոտ է լինում: Ավելին ասենք, եթե մարդն իրեն 40 տարեկանում լակոտ է զգում, ուրեմն, ինչպես ռուսներն են ասում՝ «это надолго и всерьез»:

Իսկ ընդհանրապես, ՍԴ-ի այս անդամները երիտասարդի ջիղ ու ավյուն ունեն: Նրանք իրենց պահում են այնպես, ինչպես Ֆելիքս Թոխյանը՝ 40 տարեկանում: Հրայր Թովմասյանն ընդհանրապես, ոնց որ 21 տարեկան, դեռ աղվամազոտ դեմք լինի: Մենք չգիտենք, թե լակոտին ինչն է նախորդում, որ Հրայր Թովմասյանի իրական հատկանիշը նշենք: Ոնց որ թե միաբջիջն է, կամ ձվաբջիջը: Բայց հաստատ չենք կարող ասել, քանի որ լակոտության թվարկությունից առաջ տեղի ունեցած իրադարձություններին ծանոթ չենք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1956 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ