...

Ամաչո՞ւմ ես խոստովանել

Ամաչո՞ւմ ես խոստովանել

Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Փաշինյանի հաղթանակը պայմանավորված չէ՞ր «նախկինների վերադարձի» գործոնով, և արդյոք միասնական դաշինքով հանդես գալու Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը մերժելը չէ՞ր նույն պարտության պատճառը, ասել է. «Եթե այդ դաշինքը ստացվեր, ապա «նախկինների գործոնը» ավելի ազդեցիկ կլիներ»: 

«ՉԻ». Այս տեմպերով որ գնա, Քոչարյանը Տեր-Պետրոսյանի վատ խասյաթի մասին էլ է խոսելու: Դրա ժամանակը դեռ կգա:

Բայց լավ է ասում, չէ՞՝ «եթե այդ դաշինքը ստացվեր»: Չի ասում՝ «եթե ես պնդաճակատություն չանեի»: Որովհետև դաշինքը չի ստացվել, քանի որ դու չես ուզել: Իսկ դու էլ չես ուզել, որովհետև դաշինք ստեղծելու նախապայմանը եղել է այն, որ նախկին երեք ղեկավարները չպետք է որևէ բարձր պաշտոն զբաղեցնեն, առավել ևս՝ երկրի ղեկավարի: 

Բայց չէ, դե ո՜նց կլիներ, մարդը վիզ էր դրել վլաստը վերցներ, ո՞նց կարող էր հրաժարվել վարչապետի պաշտոնից: Որոշեց, որ քանի որ ինքը սաղ Ղարաբաղն ու մնացած տարածքները գրավել ա, ազատագրել, ուրեմն՝ Երևան գրավելը մեկից մեկ է: Խայտառակ եղավ: Բայց դա չի ասում: Փառամոլությունը, սնապարծությունը, գոռոզությունը, ինքնահավանությունը մեյդան գցեց, սաղ փոզմիշ արեց: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   960 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ