ԹԵՄԱՆԵՐ
- Հրաժարականի դրդապատճառները
- Հիմնական հակասությունը
- Հրաժարականի քաղաքական ազդեցությունը
- Ինչ լուծումներ են բերել ընդդիմախոսները
- Լեռնային Ղարաբաղը բանակցություններից դուրս
- Հրաժարականներ
- Պալատական հեղաշրջում
- Մտնվորականների դերը
Մեջբերումներ
Տաթև Զորյան.
(Լիսաբոնի գագաթաժողովի) առաջարկը չէր բացառում տարծքային ամբողջականության սկզբունքը և չէր նախատեսում Լեռնային Ղարաբաղի անկախացում իրենց հեռավոր ապագայում, հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը, օգտվելով բացառիկ վետոյի իրավունքից, դեմ արտահայտվեց։»
Հարութ Ուլոյան.
Քոչարյանն ավելի աշխատել է, այսպես ասած, դավադրությունների գեներացման գործում, քան լուրջ վարչապետության աշխատանքով։
Տաթև Զորյան.
.... «ոչմիթիզական», դիլետանտիստական և ռոմանտիկ պատկերացումները հանգեցրին նրան, որ ոչ մի քաղաքական վարչակազմ չկարողացավ ուղիղ երկխոսություն ծավալել ժողովրդի հետ Ղարաբաղի հարցում. կուլիսներում բանակցվում էր մի բան, ժողովրդին հրամցվում էր բոլորովին այլ բան։ Հիմա պետք է իմանալ, թե կոնկրետ կլանի դրդապատճառը ո՞րն էր. իրականում Ղարբաղը պահելու մոտիվացիա՞ն էր, որը պոստ ֆակտում տեսանք, որ այդպես չէր, թե՞ այլ անձնական դրդապատճառներ կային։
Տաթև Զորյան.
(փաթեթային տարբերակը) Տեր-Պետրոսյանը մերժեց, քանի որ բացառում էր որևէ պլանի ստորագրում, որը հղում է անելու (Ադրբեջանի) տարածքային ամբողջականությանը։
Հարութ Ուլոյան.
Հետո եկավ փուլային տարբերակը՝ Հայաստանի դիվանագիտության ջանքերի շնորհիվ, որտեղ ընդհանրապես հղում չկար տարածքային ամբողջականությանը, իսկ Ղարաբաղի կարգավիճակը թողնվում էր ապագա բանակցություններին։
Տաթև Զորյան.
Ամենաապշեցուցիչ, ողբերգական արտահայտությունն այն էր՝ կզիջենք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք։ Երբ հարկադրված ես զիջում, դա արդեն զիջում չի, կապիտուլյացիա է։
Տաթև Զորյան.
Հրաժարականի ինստիտուտը բարձր քաղաքական պատասխանատվություն ենթադրող ինստիտուտ է։ Հրաժարական տալու կամք, ունակություն ունեն կայացած պետական, քաղաքական գործիչները։
Հարութ Ուլոյան.
Վանո Սիրադեղյանը, Բագրատ Ասատրյանը հրաժարական են տալիս, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ստորագրի իրենց հրաժարականները։
Տաթև Զորյան.
Պալատական հեղաշրջումով դրվեց Ղարաբաղի կորստի սկիզբը։