...

Ամուլին ամլություն է հասնում

Ամուլին ամլություն է հասնում

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Թափառող կենդանիների վնասազերծում անունով մի հիմնարկ կա քաղաքապետարանի ենթակայության տակ, որի աշխատողները միայն լկտի, բառիս բուն իմաստով լկտի մեկնաբանություններ գրելով են զբաղված. իրենց մեկդ փոխանցեք, որ եթե ես վաղը մի չստերջացված շուն տեսա Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի համար 63 շենքին հարող այգիների տարածքում, կարող է ամբողջ աշխատակազմին ստերջացնեմ.....

Հ.Գ. Հա, ի դեպ, այս հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը կրկին նախկին ոստիկան է, փոխտնօրենը տնօրենի ընկերն է և նորից նախկին ոստիկան, ծրագրի ղեկավարը տնօրենի ընկերն է՝ էլի ոստիկան:

Է, դուք նույնիսկ շուն չեք կարողանում բռնել, բա հանցագործ ո՞նց էիք բռնում»։

«ՉԻ». Բայց ասենք, որ Անի Խաչատրյանը բավական էֆեկտիվ ու հետաքրքիր գաղափար է տվել: Իսկապես, այսօր Երևանի փողոցներում հանգիստ քայլելը իր մեջ ռիսկեր է պարունակում: Երեկոյան ժամերին թափառող շների հարձակումներից ոչ ոք երաշխավորված չէ:

Մինչդեռ շների հարցերով զբաղվող հիմնարկ կա, որը բյուջեից փող է ստանում, որը պետք է ինչ-որ աշխատանքներ իրականացնի, մինչդեռ արդյունքը զրո է:

Այսինքն, այդ հիմնարկը ամուլ է: Ի վիճակի չէ աշխատել: Դե, եթե ամուլ է, դրա ղեկավարներին պետք է ստերջացնել: Մեկ է, ամուլ են: Ամուլին ամլություն է հասնում: 

Չեք պատկերացնի, թե ոնց ենք ցանկանում, որ Անի Խաչատրյանը Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի համար 63 շենքին հարող այգիների տարածքում չստերջացված շուն տեսնի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1540 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ