...

Քրիստոսից անցնենք Կոբզոնին

Քրիստոսից անցնենք Կոբզոնին

«Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը` Դվինի Արտակը, առաջարկում է Երևանում տեղադրել Իոսիֆ Կոբզոնի հուշարձանը և նրա անունով փողոց կամ երաժշտական հաստատություն անվանակոչել՝ պատճառաբանելով, որ Կոբզոնը օգնել է Հայաստանին 1988-ի երկրաշարժի ժամանակ: Կոբզոնին Հայաստանը արդեն իսկ հայտնել է իր երախտագիտությունը՝ Սպիտակի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելով․ այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։  

Դվինի Արտակը կարող է իր երախտագիտությունը այլ ձևաչափով էլ հայտնել, օրինակ՝ Կոբզոնի ֆան ակումբ հիմնադրել Երևանում։ Սա՝ մի տարբերակ։ Կարող է նաև «Դվին» հյուրանոցի ռեստորանը, բարը կամ լողավազանի ամառային հատվածը անվանակոչել Կոբզոնի անունով։ Վերջին հաշվով, «Դվին» հյուրանոցի փայատերերից էր նաև Կոբզոնը, ուստի՝ կարելի է նրա արձանը հենց հյուրանոցի մուտքի մոտ էլ տեղադրել։ Մեկ է, «Դվինի» շոուներն արդեն վաղուց ռուսաց լեզվով են անցկացվում, այցելուներն էլ հիմնականում հարուստ ռուսներն են։ Մյուս կողմից էլ՝ Երևանի քաղաքապետարանին նման առաջարկ ներկայացնելը համլետյան նոր դիլեմայի առաջ է կանգնեցնելու քաղաքային իշխանությանը։ Բռնելու ու այս մշակութակենցաղային հարցը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում են դիտարկելու, ռուս-արևմտյան հակամարտության ֆոնին չեն իմանալու՝ ինչ անել. տեղադրե՞լ Կոբզոնի արձանը, թե՞ ոչ։ Այնպես որ, Դվինի Արտակը ճիշտ կանի անձնական միջոցներով ու անձնական տարածքում Կոբզոնին շնորհակալ լինելու ձև գտնի։

Գոհար Վեզիրյան 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   562 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ