...

Պայքարը թեժանում է

Պայքարը թեժանում է

Արմlur.am-ը հայտնում է, որ «Դվին» հյուրանոցային համալիր ՓԲԸ-ն մարտի 29-ին հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ ՀՀ վարչական դատարանը 23.02.2024 թ. ժամը 12:00-ին մեկնարկած տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 000 OO 01 համարանիշի օգտագործման իրավունքի աճուրդն անվավեր ճանաչի և «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերությանը հաղթող ճանաչի:

«ՉԻ». Թարսի պես այսօր ապրիլի 1-ն է, ու սա կարելի է որպես հումոր ընդունել: Մանավանդ, որ նույն լրատվամիջոցն այսօր մի երկու հատ ապրիլմեկյան կատակներ էր հրապարակել ու հարուցել իշխանական քարոզչամեքենայի զայրույթը:

Բայց սա Հայաստանն է, ու սա լրիվ հավատալու է: Մեզ մոտ գոլդ համարանիշները համարյա ազգային արժեք են ընկալվում, սրբության սրբոց, «կռուտոյության» էտալոն:

Դե, եթե պապան իր քաղաքապետ որդուն մի քանի տասնյակ միլիոն դրամ արժողությամբ համար է գնում, պատկերացրեք՝ մի քիչ ավելի էժան համարանիշների համար ինչ կռիվ է գնում: 

Իշխանություններին առաջարկում ենք 000 OO 01 համարանիշի դուբլիկատ հանել (000 OO 01 D), վաճառել «Դվինի» Արտակին, թեման փակվի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   483 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ