Արտակ Թովմասյան. Կենդանակերպի նշանը՝ Կոբզոնի Արտակ
Հիանալի ու արգասաբեր շաբաթ է սպասվում: Այսպիսի ևս մի քանի շաբաթ, և նախկին բոլոր պարտքերը կփակվեն:
Երկուշաբթի բեռնատարներով կփակեք Հանրապետության հրապարակը: Ելույթ պետք չէ, պարտատերերը այդ դեպքում չեն նվազեցնում պարտքը: Պարտքից -1 միլիոն դոլար:
Երեքշաբթի նեղ շրջապատում կխոստովանեք, որ իզուր տարիներ եք կորցրել Ռուսաստանում: Վաղուց էր պետք գալ Հայաստան, և հիմա ոչ մի պարտք էլ չէր լինի:
Չորեքշաբթի «Դվին հոլում» կկազմակերպեք Մգեր Արմենիայի մենահամերգը: Սկսնակ քաղաքական գործիչները պետք է աջակցեն միմյանց:
Հինգշաբթի ստիպված կլինեք մի փոքր ներդրում անել: Պետք է դիմավորել և կացարանով ապահովել Ղրիմից Հայաստան տեղափոխված մի քանի հայրենասերների: Բայց վհատվել պետք չէ. դա ներդրում է ապագայի համար:
Ուրբաթ կհայտարարեք, որ մեր խնդիրները սկսվել են 1975 թվականից: Հետո հատուկ կնշեք, որ այդ թվականին է ծնվել Նիկոլ Փաշինյանը: Պարտքից ևս -1 միլիոն դոլար:
Շաբաթ-կիրակի անցկացրեք Հանրապետության հրապարակում տեղադրված վրանում: Լավ կլինի, եթե ձեզ հետ լինեն ռեստորանի մատուցողները և շվեյցարները: Հայրենիքի համար մտահոգ մարդը նաև ուիք-էնդին է փակում պարտքերը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: