...

Աստղերը հուշում են. Նիկոլ Փաշինյան

Աստղերը հուշում են. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան. Կենդանակերպի նշանը՝ Տորք Անմեղ

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը կանցնի պետականաշինելու նշանաբանով:

Երկուշաբթի օրը դատի կտաք Ռ.Ք., Ս.Ս. և «Բուխանկա» օգտատերերին՝ ձեզ վիրավորելու, անհարգալից մտքեր հայտնելու և բանի տեղ չդնելու համար:

Երեքշաբթի օրը լույս կտեսնի ձեր հեղինակած՝ «Սյունիքի հակառակ կողմը» պատմա-հուշագրական գիրքը:

Չորեքշաբթի օրը ստիպված կլինեք ընդունել Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անող իրանցի վարորդներին. կլսեք նրանց գանգատները և կհորդորեք, որ մաքսատուրքերը վճարելիս ադրբեջանցիներից պահանջեն ՀԴՄ կտրոններ:

Հինգշաբթի օրը կհրաժարվեք մասնակցել խորհրդարան-կառավարություն հարց ու պատասխանին. ոչ մի պարզաբանում չեք տա՝ բացատրելով, որ դա ձեր անձնական կյանքն է:

Ուրբաթ օրը օրենք կընդունեք, որով վարչապետին անվճար կհատկացվի անձնական դիվիզիա, ռազմաօդային էսկադրիլյա, անվճար բուժսպասարկում և մետրոյի մշտական տոմս:

Շաբաթ և կիրակի օրերին հատ-հատ կարդացեք ձեր ֆեյսբուքյան էջի գրառումների քոմենթները և չմոռանաք նշել, որ սաղ մեղավորը սովետահայ քարտեզագիրներն էին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1034 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ