Նիկոլ Փաշինյան. Կենդանակերպի նշանը՝ Հյուսիսամերիկյան շակալ (կոյոտ):
Շաբաթը կանցնի ինչպես միշտ՝ մուտիտ, մանիպուլյացիա, արդարացում և ռեստարտ:
Երկուշաբթի ակնարկներ կանեք Բասարգեչարի մասին: Վարդենիսում առկա մառախուղը էլ ավելի կանհանգստացնի այդ տարածաշրջանի բնակիչներին:
Երեքշաբթի կընդունեք Հայաստանի քաղաքական դաշտի հնաբնակներին՝ ՀՀՇ-ի Գևորիկին և ՀՀԿ-ի տատին: Ապագա կոալիցիայի խճանկարը ուրվագծվում է:
Չորեքշաբթի որևէ բժշկի կնշանակեք ԱԱԾ տնօրեն: Միևնույն է՝ քանդված կառույցը հնարավոր չէ էլ ավելի քանդել:
Հինգշաբթի կհայտարարեք, որ պատրաստ եք արտահերթ ընտրությունների, բայց утром - деньги, вечером -стулья տրամաբանության շրջանակներում:
Ուրբաթ ինքնամեկուսացեք: Ե՛վ ձեզ հաճելի կլինի, և՛ պետությանը:
Շաբաթ-կիրակի անցկացրեք տանը: Փաթաթվեք տաք ծածկոցով, սեյֆից հանեք վաղուց պահված հոնի օղին և յութուբով հերթով դիտեք այն տեսանյութերը, որտեղ քաղաքացիները խորագիտորեն հայհոյում են ընդդիմության լիդերներին: