Նիկոլ Փաշինյան. Կենդանակերպի նշանը` Ասքարիդ
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հարուստ կլինի լավատեսական իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ Գյուլնազը ադրբեջանական անուն է, ուրեմն պետք չէ հավատալ նրա հեքիաթներին:
Երեքշաբթի օրը կհերքեք Միքայել Մինասյանի տարածած փաստաթուղթը՝ պարզաբանելով, որ տեքստի շրիֆտը ուրիշ է:
Չորեքշաբթի օրը հպարտությամբ կհայտարարեք, ռուսական միջնորդությամբ Եղեգնաձորից Կապան 5 տարի ժամկետով անխափան կգործի հումանիտար նոր կածանը:
Հինգշաբթի օրը լայվով առակ կպատմեք, որտեղ կբացահայտեք առյուծի, գայլի ու աղվեսի դավադրությունը խոյի, մաքիի և գառան դեմ:
Ուրբաթ օրը տեսանյութ կհրապարակեք, որտեղ «հեղափոխության պահապանները», հակահարձակման անցնելով, լեզու են ցույց տալիս ադրբեջանցիներին:
Շաբաթ և կիրակի օրերին մտածեք, թե ինչ ֆորմատով լայվ դուրս գաք. չափածո՞, թե՞ արձակ: Եվ հիշեք, որ աստղերը Հայաստանի երկնքում գնալով քչանում են: