Նիկոլ Փաշինյան. Կենդանակերպի նշանը՝ Ղամմազգեյթ
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի կլինի նախաձեռնողական իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ Արցախի 30 տոկոսի համար իրավիճակի սրման գնացողը չէիք:
Երեքշաբթի օրը ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին և Արաբական երկրների լիգային կառաջարկեք դիտորդներ ուղարկել՝ Հայաստանի ընտրատեղամասերը սահմանազատելու համար:
Չորեքշաբթի օրը վերջապես կհասկանաք, թե ռուսները ձեզանից ինչ են ուզում և Սյունիքի մարզում անժամկետ ու անհատույց կարգով նրանց տարածքներ կտրամադրեք:
Հինգշաբթի օրը Ալիևին կմեղադրեք, որ նա հրաժարվում է Հայաստան-Ադրբեջան սահմանը ճշգրտել Պտղոմեոսի քարտեզով:
Ուրբաթ օրը՝ ի պատասխան արտգործնախարար Արա Այվազյանի հրաժարականի, հպարտությամբ կնշեք, որ վերջին մեկ տարում Հայաստանում հրաժարականներն աճել են 67,2 տոկոսով:
Շաբաթ և կիրակի օրերին հրապարակեք «Հայաստանի վերջը վերջ ունի» մանիֆեստը. և հիշեք, աստղերը դժգույն չեն լինում: