Նիկոլ Փաշինյան. Կենդանակերպի նշանը՝ Շինսիլլա
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հարուստ կլինի վախեցնող իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ ի պատասխան Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների, թիքա-թիքա եք անելու Սերժ Սարգսյանին:
Երեքշաբթի օրը կհայտնեք, որ ընտրություններից հետո Հայաստանում շինարարական բում է սկսվելու. շինելու եք աջ ու ձախ:
Չորեքշաբթի խոստանալու եք, որ Մանումենտի դղյակները քանդելու եք, տեղը կառուցեք ինը հարկանի քֆուրներ:
Հինգշաբթի օրը հայտարարելու եք, որ ընտրություններից հետո լինելու են քաղաքական սաֆարիներ. ցանկացած տեսակի զենքով որս եք սկսելու Քոչարյանի դեմ:
Ուրբաթ օրը կլրանա Սերժ Սարգսյանի տված ժամանակը. տրամադրության անկում, դեպրեսիա, վատ կանխազգացումներ:
Շաբաթ և կիրակի երես թեքեք Աստծուց. և հիշեք՝ աստղերը դրախտ չեն խոստանում: