...

Աստղերը հուշում են. Նիկոլ Փաշինյան

Աստղերը հուշում են. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան. Կենդանակերպի նշանը՝ Սկյունիք

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի բարիդրացիական իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ իշխանություններն ունեն բավարար չափով պատրաստանյութ՝ Ադրբեջանի հետ պատվաստվելու համար:

Երեքշաբթի օրը հպարտությամբ կնշեք, որ 2020 թվականի համեմատ 2021-ին Ադրբեջանից եկող դրական ազդակներն աճել են 69,7 տոկոսով, Թուրքիայից եկող դրական ազդակները՝ 81,1 տոկոսով, Իրանից եկող ազդակները կամփոփվեն տարվա վերջում:

Չորեքշաբթի օրը կպնդեք` Շուշին ու Հադրութը օկուպացված չեն, քանի որ տուալետում եք տեսել, որ «occupied» նշանակում է՝ զբաղեցված: 

Հինգշաբթի կավետեք, որ Հրապարակի կառավարական շենքերի սեփականատերը՝ որպես բարի կամքի դրսևորում, ձեզ է նվիրել գլխավոր շենքի մուտքը, առաջին հարկի անցակետն ու երկրորդ հարկն ամբողջությամբ:

Ուրբաթ օրը հարմար է որևէ գեներալի ձերբակալելու համար. երեկոյան՝ դրական ազդակներ և մեսիջներ բարեկամ երկրներից:

Շաբաթ և կիրակի օրերին խոստացեք, որ ապագա կա. բայց ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ պատասխանները դեռ առջևում են: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3642 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ