Նիկոլ Փաշինյան. Կենդանակերպի նշանը՝ Բանաբվեճ
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի կլինի կատաղած իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ դաշնակները Սարիղամիշ գոռալու փոխարեն ավելի լավ է՝ գյավուրլամիշ լինեն:
Երեքշաբթի օրը Ալիևը ձեզ նամակով կհիշեցնի նոր պայմանագիր կնքելու մասին. նամակը forward կանեք Ռոբերտին, Լևոնին ու Սերժին:
Չորեքշաբթի օրը անակնկալ այց ձեզ աղուհացով սպասող համակիրներին և մանկապարտեզի այլ երեխաներին:
Հինգշաբթի օրը կհայտարարեք, որ սահմանի այն հատվածներում, որոնք անտառածածկ են, իմաստ չունի պոստեր դնել. մեկ ա, բան չի երևում:
Ուրբաթ օրը հպարտությամբ կնշեք, որ վերջին մեկ տարում հպարտանալու ավելի շատ առիթներ են եղել, քան վերջին երեք հազար տարում:
Շաբաթ և կիրակի օրերին հանրությանը զեկուցեք, որ Կառավարության մուտքի դռան թուլացած շուռուպը մինչև վերջ ձգված է. և հիշեք. աստղերը հուշում են, բայց չեն բուժում: