Արա Պապյան. Կենդանակերպի նշանը՝ Պապաքացցի
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը կանցնի ազգային-ազատագրական զարգացումների հորձանուտում:
Երկուշաբթի օրը Ավետիք Իշխանյանի հետ միասին կմասնակցեք «Ո՞վ էր ուզում դառնալ միլիոնատեր» բանավեճին:
Երեքշաբթի կհայտարարեք, որ քանի որ փաստաթղթերով Ղարսի նահանգն ու Սուրմալուի գավառն արդեն միացրել եք Արարատյան նահանգին, հայ ազգը պետք է ձեր արձանը տեղադրի Քվեբեկի կենտրոնում:
Չորեքշաբթի օրը կդատապարտեք խորհրդային զորքերի մուտքը Աֆղանստան և կողջունեք Միացյալ Նահանգների զորքերի ելքը Քաբուլից:
Հինգշաբթի օրը կառաջարկեք Հայկ Մարտիրոսյանին նշանակել Քուռ-Արաքսյայի ղեկավար. քուր Արաքսյան դեմ կարտահայտվի:
Ուրբաթ օրը կպարզաբանեք, որ Կանադայում հարկեր չեք վճարում, որովհետև Ղարաբաղից դուրս եկածներն էլ չեն վճարում:
Շաբաթ և կիրակի օրերին ավելացրեք հայրենասիրության դոզան. բայց հիշեք, որ շատ աստղեր դոզայի տակ են մնացել: