...

Կանադական սեր գեյերի հանդեպ

Կանադական սեր գեյերի հանդեպ

Կանադահայ աշխարհահռչակ վիլսոնագետ Արա Պապյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. ««Չորրորդ իշխանությունը» հերթական կեղծիքն է տարածել։ Ես որևէ մեկին չեմ պիտակավորել՝ սեր-ԳԵՅ-ը նրա անունն է»:

«ՉԻ». Արա՛, բայց մեր բախտը բերել է: Ահագին բարդությունների կբախվեինք, եթե մեր անունը լիներ «Չորրորդ Սերգեյ»: 

Էս երևի մեր նախորդ հրապարակումից հետո Կանադայի միգրացիոն ծառայությունից (ԿՄԾ) զանգել են վիլսոնագետին, հարցրել. «Արա՛, էդ ճի՞շտ է, որ դուք Կանադայի անունից քաղաքացիների հասցեին հոմոֆոբ արտահայտություններ եք անում»: 

Պատկերացնում ենք՝ ոնց է սփրթնել թխկիների երկրի քաղաքացիությունից զրկվելու հեռանկարից: Վռազ խառնված պատասխանել է. «Չէ, ի՞նչ եք ասում, ես գեյերին ահավոր շատ եմ հավանում, բա որ նրանց պրիզնատ չգայի, ո՞նց կանադական անձնագիր կկպցնեի: Բա չե՞ք հիշում, ձեզ մոտ թեստ եմ հանձնել:

Ընդհակառակը, իմ ստատուսներում ես արտահայտում եմ սեր գեյերի հանդեպ»: 

ԿՄԾ-ն էլ ասել է. «Նայի հա, դանակի սայրի վրայով ես քայլում: Կբռնենք, Վիլսոնի քարտեզից Կանադայի մասը կճղենք, դեն կշպրտենք»:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   411 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ