...

Ցավն էլ տարեք

Ցավն էլ տարեք

ԱԺԲ ներկայացուցիչներից Արա Պապյանը գրել է. «Էրդողանի վերընտրվելը, այն էլ խախտումներով ու կեղծիքով, մեր օգտին է»:

Իսկ մեկ այլ աժբ-ական Հայկ Մարտիրոսյանն էլ գրել է. «Եթե խելք ունենայինք` պիտի ամեն օր աղոթեինք, որ Աստված Էրդողանին երկար կյանք տա և որ նա առավելագույնս երկար Թուրքիայի առաջնորդ մնա»:

«ՉԻ». Էս ցեղախմբի ուղեղն իսկականից լրիվ ուրիշ կերպ է աշխատում: 

Պայթում են, որ Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի չեմպիոն է դառնում, նոր տիտղոս նվաճում, բայց հետն էլ աղոթում են Էրդողանի առողջության համար:

Այսինքն՝ սրանց համար Էրդողանի առողջությունն ավելի կարևոր է, քան հայ ըմբիշի հաջողությունը: 

Սաղ օրը թուրքերին քլնգում են, ինչ-որ թղթեր են դեմ տալիս, ըստ որի՝ մեր պատմական հողերը պիտի ետ տան, բայց հալվում են Էրդողանի համար: Ու իրենք էլ բոլորին անուն են կպցնում. թուրքի զավակ, հոգեզավակ, թուրքի խամաճիկ: 

Մյուս կողմից, դա էլ պետք է ընդունել. ահագին մարդ, ընդ որում՝ հանրային դեմքեր, նախկին պատգամավորներ, քաղաքագետներ, այնպիսի բաներ են գրում Էրդողանի առողջական վիճակի մասին, որ թող ու փախի: «Սատկում է», «սատկել է», էս կարգի բաներ են գրում: 

Մի բան հաստատ կարող ենք ասել. Էրդողանը կգնա, կմեռնի, չի մեռնի, դրանից Թուրքիայի՝ կոնկրետ Հայաստանի հանդեպ տարվող քաղաքականությունը չի փոխվելու: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ