...

Երեքը Կանադայում՝ չհաշված Լոսը

Երեքը Կանադայում՝ չհաշված Լոսը

ԱԺԲ անդամ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական իրականության մեջ ճշմարտությունը բաց և հստակ խոսող, աշխարհը ճանաչելով ու Ռուսաստանի գործակալ չհանդիսացող ընդամենը չորս քաղաքագետ կար: Ընդամենը չորս: Բոլորը` երկքաղաքացիներ: Մեկը խիստ կասկածելի հանգամանքներում հեռացավ կյանքից: Մնացին երեքը»:

«ՉԻ». Հա, ձեզանից էն կողմ աշխարհ չկա: Ամեն ինչ գիտեք: Որովհետև Ռուսաստանի գործակալ չեք: Կանադայի քաղաքացին ո՞նց կարող է ռուսական ագենտ լինել: 

Աշխարհը լավ եք ճանաչում, հատկապես աշխարհի Քուռ-Արաքսյան հատվածը: 

Էդ երեքից մեկը բնականաբար Արա Պապյանն է: Որը 10 րոպեն մեկ շատ հզոր նյութեր է տարածում Zibil.org/news.Ankap.Ankax.com կարգի անհայտ կայքերից: Շատ շիտակ մեզ հրամցնում է ճշմարտությունը: Մասնավորապես, մենակ վերջին կես տարում 14 անգամ գրել է, որ Ռուսաստանը երկու օրից փլուզվելու է:

Ոնց որ աղանդավորները, որոնք երկու տարին մեկ աշխարհի կործանումն են կանխատեսում:

Մյուս քաղաքագետն էլ հենց ինքն է. Հայկ Մարտիրոսյանը: Նրա անունը գրելիս կանգնեցինք, խոնարհվեցինք, որովհետև նրա նմանը չկա: 

Բերեք մենք էլ գրենք, որ Հայկական իրականության մեջ ճշմարտությունը բաց և հստակ ասող, աշխարհը ճանաչելով ու Կանադայի գործակալ չհանդիսացող ընդամենը չորս քաղաքագետ կար, ընդամենը չորսը: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   606 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ