«Նոր պատերազմ են հրահրում։ Այն պետք է կանխենք՝ հրապարակներ դուրս գալով։ Միացե՛ք ազատագրական պայքարին». Արա Պապյան:
«ՉԻ». Բայց ի՞նչ վատ բան կա նոր պատերազմի մեջ: Վերջապես կտեսնենք, թե ինչպես է Պապյանը կազմավորում իր լեգիոնը ու գրավում Գանձակը: Վերջապես կտեսնենք նաև նրա երկու որդիներին, որոնք կնստեն ամերիկյան և ֆրանսիական տանկերի ղեկերին ու կմխրճվեն թշնամու թիկունք: Գրեթե կասկած չկա՝ նրանք կլինեն առաջին տանկիստները, որոնք կհասնեն Մինգեչաուր:
Այլևս ոչ մեկը չի կարող խանգարել պարոն Սեֆիլյանին մեկնելու Արցախ: Նա իր շտաբի պետ Հայկ Ա. Մարտիրոսյանի հետ օրերի ընթացքում կազատագրի Միր-Բաշիրը, Բարդան ու Եվլախը:
Խզմալյանը, Թամար Հովհաննիսյանը ու Գարեգին Չուգասզյանը կմնան Երևանում: Ի վերջո մարդիկ են պետք, որ համակարգեն արևմտյան Լենդ-լիզը: Հարյուրավոր միլիարդ դոլարների ռազմական օգնությունը չպետք է փոշիացվի, նրանք անտարակույս ճիշտ կկազմակերպեն աշխատանքը:
Այնպես որ՝ անհասկանալի է պարոն Պապյանի մտահոգությունը, որ պատերազմ են հրահրում: Այս անգամ ԱԺԲ-ն իր ձեռքը կվերցնի իշխանությունը և կմխրճվի թշնամու թիկունք ճիշտ այնպես, ինչպես մխրճվեցին ՊՊԾ գունդ: