Փետրվարի 13-ին Հայաստանում տեղի ունեցավ երկրաշարժ: Քաղաքական դաշտի արձագանքը.
Գագիկ Ծառուկյան. Սա ցույց է տալիս Հիսուսի արձանի տեղադրման կարևորությունը: Որ հաջորդ անգամ, երբ երկրաշարժ լինի, ժողովուրդը վռազ հավաքվի արձանի մոտ ու փրկվի:
Արարատ Միրզոյան. Պետք չէ շահարկել այս երկրաշարժը, ակնհայտ էր, որ այն ներքին լսարանի համար էր:
Իշխան Սաղաթելյան. Մենք պատրաստ ենք օր առաջ փրկել երկիրը կործանումից, այլևս չի կարելի հանդուրժել իշխանություններին: Սեյսմիկ իրավիճակի կայունացումից հետո մենք դուրս կգանք փողոց:
Նիկոլ Փաշինյան. Մենք մտադիր ենք փետրվարի 13-ը հռչակել երկրի և շարժման միասնականության օր, ու ամեն տարի նշել այն:
Վազգեն Մանուկյան. 1988-ին, երբ ես Շարժման ղեկավարն էի, Լևոնը մի օր ականջիս ասաց, թե Հայաստանում երկրաշարժը բացառված է:
Ռոբերտ Քոչարյան. Եթե ես չկազմակերպեի մարտի 1-ը, ավելի մեծ աղետներ էին լինելու, քան՝ երկրաշարժը:
Տիգրան Խզմալյան. Արդյոք պատահակա՞ն էր, որ երկրաշարժի էպիկենտրոնը ռուսական ագրեսիայի տակ հեծեծող Վրաստանում էր: Ակնհայտ է, որ Կրեմլի էմիսարները փորձում են սեպ խրել հայ-վրացական հարաբերություններում:
Մարինա Խաչատրյան. Ժողովուրդ, ուշադիր, մի ժամ բջջային կապը չկար, իբր երկրաշարժ է եղել, բայց հենց կապը վերականգնվեց, Հայաստանում սկսեց գործել 5G-ն: Ահա այս «երկրաշարժի» ամբողջ նպատակը: Ու նայեք էլի. երկրորդ տարին անընդմեջ, փետրվարի 13, Նեռի թիվ:
Ալեն Սիմոնյան. Դիմել ենք կառավարությանը, պահանջել ենք պահուստային ռեզերվներից շտապ 24,7 մլրդ դրամ հատկացնել՝ խորհրդարանի շենքի սեյսմիկ անվտանգությունը ուժեղացնելու համար:
Հովիկ Աղազարյան. Երբ ցնցումները սկսվեցին, մենակ մի բան էի մտածում. տենաս Փաշինյանը տեսնո՞ւմ է, թե ինչքան զուսպ ու սառնասիրտ եմ ինձ պահում:
Արա Պապյան. Երկրաշարժի աշխարհաքաղաքական ասպեկտների մասին կխոսենք այսօր երեկոյան՝ Բոսթոնի «Wilson’s Eye» ռեստորանում: Մուտքավճարը՝ 300 դոլար, նորապսակների համար զեղչ՝ 25 տոկոս, երեք հատ գարյաչի: