Հայաստանի քաղաքական դաշտը արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների անկախությունը ճանաչելու և ռազմական գործողություններ սկսելու որոշումներին:
Նաիրա Զոհրաբյան. Բա ինչի՞ չես Ղարաբաղի անկախությունն էլ ճանաչում, թքե՛մ ճակատիդ:
Տիգրան Խզմալյան. Կայսրության մոլուցքով տառապող ռաշիստները մարտահրավեր են նետել ողջ քաղաքակիրթ Եվրոպային: Միահամուռ դիմագրավենք այս ագրեսիային և աջակցենք եղբայրական Ուկրաինային:
Արթուր Դանիելյան. Մարդ պիտի անասուն լինի, որ չհասկանա, թե ինչ է տեղի ունեցել:
Ռոբերտ Քոչարյան. Մեր շահերը պահանջում են, որ Հայաստանը վալյուտայի կուրսը կայուն պահի: Կոնկրետ ես իմ միջոցները դոլարով եմ պահում:
Արարատ Միրզոյան. Մենք ուշադիր հետևում ենք Ուկրաինայի շուրջ զարգացումներին: Անհրաժեշտության դեպքում ավելի ուշադիր կհետևենք:
Արթուր Ղազինյան. Ուկրաինայի դեպքերի վերաբերյալ այսօր ադրբեջանցիների հենց երեսին հայտարարեցի, որ Արցախը հայկական է:
Արթուր Վանեցյան. Донецк – наш! Луганск – ваш! Մի խոսքով:
Իշխան Սաղաթելյան. Մենք պատրաստվում ենք քննարկել Պուտինի որոշումն ու հետագա զարգացումները ՀՅԴ Գերագույն Ընդհանուր Բյուրօյի համաժողովում, որը կայանալու է 2023 թվականի ապրիլին:
Նիկոլ Փաշինյան. Ուկրաինայի դեպքերը լավ հնարավորություն են Հայաստանում տուրիզմը զարգացնելու համար: Սենց որ շարունակվի, 2050 թվականին Հայաստանը տուրիզմի տարածաշրջանային կենտրոն կդառնա:
Գագիկ Ծառուկյան. Քանի որ Հիսուսի արձանի պատվանդանին պետք է գրվեն աշխարհի բոլոր պետությունների անունները, կասեմ, որ Դոնեցկի ու Լուգանսկի անուններն էլ ավելացնեն: