...

Նիկոլը և մյուսները՝ արտահերթ ընտրությունների մասին

Նիկոլը և մյուսները՝ արտահերթ ընտրությունների մասին

Առաջիկա օրերին քաղաքական դերակատարները կարտահայտվեն արտահերթ ընտրություններ չանցկացնելու իշխանության դրդապատճառների մասին:

Նիկոլ Փաշինյան. Արտահերթ ընտրություններ անհրաժեշտ չեն, որովհետև իշխանությունը գտնվում է ժողովրդի իշխանության մոտ:

Ռոբերտ Քոչարյան. Լինեն ընտրություններ, թե չլինեն, միևնույն է՝ կրելու ենք, Կրեմլին մոտ տելեգրամյան ալիքներն են ասել:

Սերժ Սարգսյան. 7 տոկոս վարկանիշ ունեցող ուժը չի կարող չեղարկել արտահերթ ընտրությունները:

Վազգեն Մանուկյան. Անիծյալ բոմժերը ամեն ինչ անում են, որ ես չհասնեմ իմ մուրազին:

Էդուարդ Շարմազանով. Միևնույն է, Հայկը հաղթելու է Բելին, մի նետով կլինի դա, թե երկու՝ էական չէ:

Գագիկ Ծառուկյան. Պարոն Ծառուկյանին ընտրություններ պետք չեն, պարոն Ծառուկյանը ամեն ինչ ունի:

Իշխան Սաղաթելյան. Ուշադրություն մի դարձրեք ապատեղեկատվությանը: Դաշնակցության անցողիկ տեղերը շարունակում են մնալ վաճառքի մեջ:

Արթուր Վանեցյան. Ունեմ ստույգ տեղեկատվություն. Նիկոլը կոալիցիա է կազմելու «Ենի Ազարբայջանի» հետ:

Հայկ Բաբուխանյան. Նիկոլը վախեցավ մեզանից: Ռուսաստանում 140 միլիոն մարդ պատրաստ է քվեարկել մեր օգտին:

Հրանտ Բագրատյան. Իշխանությունը գտնվում է շատ վատ վիճակում, Ալիևի տեղը լինեմ՝ մի հատ էլ կհարձակվեմ:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ