(Ռազմահայրենասիրական պիես մեկ գործողությամբ)
Գործող անձինք
Ռոբերտ Քոչարյան - ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահ, նախկին կոմունիստ, նախկին ՀՀՇ-ական, որսորդ, մարզիկ, նախկինում դատված։ Սոցիալապես անապահով։ Բեմում նստած է անվասայլակին, որովհետև Արցախի համար օրհասական պահին հանուն հայրենիքի Ծաղկաձորում անձնազոհաբար դահուկ է քշել։
Սերժ Սարգսյան - ՀՀ նախկին նախագահ և վարչապետ, նախկին կոմունիստ, նախկին ՀՀՇ-ական, ներկայումս՝ ՀՀԿ-ական։ Նախկինում դատված։ Սաշիկի եղբայրը։ Հայաստանի եվրաինտեգրման մեծ նվիրյալ, ԵԱՏՄ անդամակցության ճարտարապետ, ՀՀ անկախության ջատագով։ Պարգևատրվել է ՌԴ հատուկ ծառայությունների մեդալով։ Սոցիալապես անապահով։
Վազգեն Մանուկյան - ՀՀ նախկին վարչապետ։ ՀՀ նախագահի և վարչապետի մշտական թեկնածու։ Պրոֆեսիոնալ փրկիչ։ Նախկինում դատված։ Սոցիալապես անապահով։ Բեմում մշտական շարժման մեջ է։ Անընդհատ ուզում է հրմշտելով գալ բեմի կենտրոն, բայց թույլ չեն տալիս։
Իշխան Սաղաթելյան - Դաշնակցական։ Հանգստյան տների մենեջեր, մարզիկ (կարճ տարածությունների վազորդ), ականավոր քաղաքական գործիչ, պատգամավոր։ Սոցիալապես անապահով։
Նիկոլ Փաշինյան - ՀՀ վարչապետ։ Նախկին լրագրող, մարզիկ (երկար տարածությունների մարզական քայլ), պրոֆեսիոնալ համտեսող, հովհարային հայրենասեր, խաղաղության դարաշրջանագետ։ Նախկինում դատված։ Սոցիալապես ընչազուրկ։ Բեմում քայլում է՝ գլխավերևում մուրճ ճոճելով ու ինչ-որ բան թափ տալով։
Ալեն Սիմոնյան - ՀՀ ԱԺ նախագահ։ Նախկինում՝ երգիծական մանրապատումների էպիզոդիկ դերասան։ Պրոֆեսիոնալ ճանապարհորդ։ Նախկինում չդատված։ Տեսախցիկներ տեսնելուն պես շրջվում է թիկունքով և ձեռքերը դնում գրպանում։ Սոցիալապես խոցելի։
Սուրեն Պապիկյան - ՀՀ պաշտպանության նախարար։ Պատմության ուսուցիչ, «Ասֆալտապատումը վաղ միջնադարյան Հայաստանում» ատենախոսության համահեղինակ։ Նախկինում դատված։ Աշխատում է բեմում քիչ երևալ։ Հարսանիքից հետո՝ սոցիալապես անապահով։
Արարատ Միրզոյան - ՀՀ ԱԺ նախագահ, ապա արտգործնախարար։ Նախկինում՝ ոչ մի բան։ Պրոֆեսիոնալ պլանավորող։ Վարկառու։ Նախկինում չդատված, բայց ծեծ կերած։ Սոցիալապես անապահով, բայց՝ դրական վարկային պատմությամբ։ Բեմում քայլելիս ում տեսնում՝ ձեռքը սեղմում ու ժպտում է։
Լրագրողներ, պլակատ բռնողներ, թիկնապահներ, ժողովուրդ։
Գործողություն առաջին (միակ)
Ռոբերտ Քոչարյան - Շուտ արա իշխանությունը տուր, ա՛յ հողատու։
Նիկոլ Փաշինյան - Չեմ տալիս, ա՛յ թալանչիներ։
Վարագույր