...

«Հայաստան» կոչվող մանկապարտեզի առօրյայից

«Հայաստան» կոչվող մանկապարտեզի առօրյայից

Ընկեր Մարգո - Երեխաներ, եկեք այսօր սովորենք հայերենի առաջին տառը․․․ Նիկոլի՛կ, հերիք ա գարշոկին նստես, վե՛ր կաց։

Նիկոլիկ - Սա իմ լուծն է․․․

Ընկեր Մարգո - Էլի փորիկդ ցավում ա՞։ Բա որ ասում եմ հերիք ա ուտես․․․

Նիկոլիկ (խաղալիք մուրճն օդում ճոճելով) - Բոլորի ճաշիկները մանի կաշա առ մանի կաշա խլելո՛ւ եմ, կակաո առ կակաո հե՛տ եմ բերելու մենակս խմեմ․․․

Ընկեր Մարգո - Գնա անկյուն կանգնի։ Ռետուզդ բարձրացրու, նո՛ր։ Սերժուլիկ, հերի՛ք ա էդ պոնչիկը հոտոտես, հազար անգամ ասեցի՝ շաքարի փոշի ա, ձողիկը տե՛ղը դիր։ Ալենչո, ի՞նչ ես ձենդ գլուխդ գցել։

Ալենչո - Ավտո եմ ուզուուուուում․․․

Ընկեր Մարգո - Չորս հատը հերիք չի՞։ Ձենդ կտրի՛։ 

Արարատիկ (լացելով) - Ընկեր Մարգո, էն խուժանները չինգաչունգ են խաղում, ով կրում ա՝ գլխիս կտտացնում ա․․․

Ալենչո - Ավտո եմ ուզուուուուում․․․

Ընկեր Մարգո - Գագուլիկ, դո՞ւ էդ ինչ ես անում, հերիք ա պլաստիլինով խաղաս։

Գագուլիկ - Ընկեր Մարգո, ես ասենք թե համապատասխան մեեեեծ կաս եմ սարքում, որ ինքնստինքյան բոլորը մեջը կոպեկ քցեն, ես էլ ջարդեմ, կոպեկները համապատասխան վեկալեմ։

Ընկեր Մարգո - Բա ինչի՞ ես անընդհատ էն պոնչո Վահագին նայում։

Գագուլիկ - Դե բա կասը ասենք թե համապատասխան խոզի նման պիտի սարքեմ, չէ՞։

Ընկեր Մարգո - Նիկոլիկ, քեզ չասեցի՞ անկյուն կանգնի։ Մուրճն էլ տե՛ղը դիր, կասը հլը չի չորացել։ Էրեկ էլ էդ մուրճով լուսամուտները ջարդեցիր, բոլորի խաղալիքները փշրեցիր․․․

Նիկոլիկ - Եթե չջարդեի, արդյունքը նույնն էր լինելու, բայց խաղալիքները ջարդված չէին լինելու։ Արա ա՛յ մուկ, էդ վզիդ խաչը տուր, էդ իմ խաչն ա, ե՛ս պիտի կրեմ․․․

Ալենչո - Ես էլ ավտոներն եմ ուզուուուուում․․․

Ընկեր Մարգո - Հերիք ա զռռաս։ Իշխանչիկ․․․ Այ տղա, էդ լուցկին տեղը դիր․․․ 

Իշխանչիկ (դուրս վազելով) - Պապաս ասել ա ինչքան դրոշակ տենաս՝ կվառես։

Նիկոլիկ (իրար խառնված) - Ի՞նչ դրոշակ, ո՞ւր ա դրոշակը․․․ Վահագ, շուտ արա պոկի․․․

Ընկեր Մարգո - Իշխանչիկ, կանգնի՛․․․ Ռոբուլիկ, վազի բռնի՝ էդ փորձանքը մի բան պաժառ չտա։

Ռոբուլիկ - Ընկեր Մարգո, ոտս ցավում ա։ Համ էլ՝ վառում ա թող վառի, էսի հայկական սադիկ ա, որ վառվի՝ կարող ա ինձ տանեն ռուսական սադիկ։

Ընկեր Մարգո - Բա ես էլ ուզում էի էսօր ձեզ հայերենի առաջին տառը սովորացնել․․․

Արայիկ (լացելով) - Ես հայերեն չեմ ուզուուուուում, հայերենի մեջ Z տառ չկաաաա․․․

Սուրիկ (վազելով մոտենում է) - Ընկեր Մարգո, ընկեր Մարգո․․․

Ընկեր Մարգո - Ի՞նչ ա պատահել, Սուրիկ ջան, խաղալիք տանկդ փչացել ա՞, թե՞ սամալյոտի միս ես ուզում։

Սուրիկ - Չիշիկ ունեմ․․․

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ