«SpaceX ընկերության Falcon 9 տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը»:
Ներկայացնում ենք քաղաքական դաշտի արձագանքը այս իրադարձությանը:
Գագիկ Ծառուկյան. Ոնց որ ինադու անեն: Հենց որոշեցի Հայաստանում ամենաբարձր արձանը տեղադրել, վռազ ավելի բարձր բան... ինչ են ասում, էդ... մի խոսքով, հանին օդ:
Նիկոլ Փաշինյան. Սա աննախադեպ նվաճում է: Վերջին 3000 տարում ոչ ոք չէր կարողացել հայկական արբանյակ հանել տիեզերք:
Ռոբերտ Քոչարյան. Ստիպված եմ իմ ինքնակենսագրականի 62-րդ հատորում որոշ փակագծեր բացել և պատմել, թե ոնց եմ 2001-ին Քի-Վեսթից հայկական ալբանյակ թռցրել:
Մարինա Խաչատրյան. Այն, ինչի մասին այսքան տարիներ ահազանգում էի, լսող չեղավ: Էս արբանյակի միջոցով ապահովելու են Հայաստանում 5G-ի անխափան աշխատանքն ու հայ կանանց խափանվող ծննդաբերությունը: Դեբիլացման պրոցեսը սկսվեց, ժողովո՜ւրդ, սկսվեց:
Հովիկ Աղազարյան. Այս արբանյակն ավելի կզգաստացնի մեզ. հիմա եթե հանկարծ մտքովս անցնի փողոցն անցնել ոչ թույլատրելի հատվածով, մոտս զգացողություն կլինի, որ դա կարող է տեսնել ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ նաև էս արբանյակը:
Արա Պապյան. Բան չմնաց, երկու շաբաթից Ամերիկան նաև Ռուսաստանին հօդս կթռցնի:
Ալեն Սիմոնյան. Այսուհետ լրագրողներին հավատարմագրումից զրկելիս կօգտվենք արբանյակային լուսանկարներից:
Դանիել Իոաննիսյան. Դրոնների փոխարեն այսուհետ ընդդիմության ցույցերին կհետևենք տիեզերքից:
Լևոն Քոչարյան. Մեզ եք անուն կպցնում, բա դուք խի՞ եք գնում հասնում Ամերիկա՝ մի հատ արբանյակ լույս աշխարհ թռցնելու:
Վարդան Ղուկասյան (Դոգ). Ուրեմն, էս ***, *******, ************* ** ***** ՞*, «****» *******:
Իշխան Սաղաթելյան. Վաղը առավոտյան ժամը 8-ին հավաքվում ենք Բանվորի արձանի մոտ, կարևոր բան ունեմ ասելու: Կամ էլ՝ վաղը չէ մյուս օրը: Կարա նաև 2 օր հետո: Քարը պայթի, տրաքի՝ 3 օրից: