Ներկայացնում ենք քաղաքական դաշտի արձագանքը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, որ Հայաստանը գնալու տեղ չունի և ոչ մեկին պետք չի:
Ագնեսա Խամոյան. Արցախն ու Հայաստանը ազատագրած, Բաքուն ու Երևանը գրաված մեր առաջնորդի ժամանակ այսպիսի ստորացում հնարավոր չէր: Շատ-շատ ասեին, թե Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է:
Գագիկ Ծառուկյան. Սրանից հետո տրավերտինը Բելառուսի դեսպանատանը եռակի թանկ եմ ծախելու, ու պրն Լուկաշենկոն թող իմանա, որ հեսա արձանը որ տեղադրենք, բոլոր հայերը գնալու տեղ կունենան:
Նիկոլ Փաշինյան. Մի րոպե, դուք ուշադիր ե՞ք կարդացել 1994թ. ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 4 բանաձևերը: Այդ բանաձևերում ոչ մի խոսք չկա այն մասին, թե Հայաստանը ուր պիտի գնար, ու դա մեր դիվանագիտության ձախողումն էր: Իսկ Կազանյան փաստաթղթով էլ ամրագրվեց, որ Հայաստանը ոչ մեկին պետք չի:
Արա Պապյան. Եվրոպայի վերջին բռնապետերից մեկի այս քստմնելի հայտարարությունը դատապարտելու համար փետրվարի 9-ին Սան-Ֆրանցիսկոյի «El Gusto» ռեստորանում հրավիրում ենք հավաք-հանդիպում. մուտքը՝ 200 դոլար: Զույգով գալու դեպքում՝ 20 տոկոս զեղչ, շվեդական սեղան:
Սայաթ Շիրինյան. Մենք մարտի 1-ը կազմակերպեցինք, որ Հայաստանը գնալու տեղ ունենա: Այն, ինչ ասել է ալեքսանդր լուկաշենկոն, վկայում է, որ միայն նոր մարտի 1-ով մեր ապագան կբացվի:
Հովիկ Աղազարյան. Երբ Փաշինյանին եմ լսում, սկսում եմ հավատալ Քրիստոսին, իսկ երբ Լուկաշենկոյին եմ լսում, ուզում եմ սաղ թարգեմ, գնամ խոզ պահեմ:
Արթուր Վանեցյան. Լուկաշենկոն է՞ տենց բան ասել. չեմ պատասխանում այդ հարցին:
Ռոբերտ Քոչարյան. Իմ օրոք ես ամեն տեղ կարողանում էի գնալ. էլ Հունաստան, էլ Հնդկաստան, էլ Տանզանիա: Իսկ հիմա իմ ելքը Հայաստանից արգելված է: Իմ լավ ընկեր Ալեքսանդր Գրիգորևիչը դա է ակնարկել: Որ ասում է՝ Հայաստանը գնալու տեղ չունի, ապա ինձ նկատի ունի, քանի որ 10 տարի Հայաստանը ես եմ եղել:
Ալեն Սիմոնյան. Ես արդեն նոր օրինագիծ եմ բերել խորհրդարան, որով քրեականացվելու են Լուկաշենկոյի հայտարարությունները Հայաստանում տարածելն ու հրապարակելը, քանի որ դրանք իրենց մեջ պարունակում են վիրավորանք Հայաստանի իշխանությունների նկատմամբ:
Մարինա Խաչատրյան. Իմ տառապյալ ժողովուրդ, չես հասկանո՞ւմ, որ Լուկաշենկոյի հայտարարություններով մեզ փորձում են շեղել 5G-ով կանանց չբերության դեմ պայքարից:
Վահագն Ալեքսանյան. Հլը համարդ գրի, արա´...