...

Երկրաշարժի քաղաքական արձագանքները

Երկրաշարժի քաղաքական արձագանքները

Դեկտեմբերի 13-ին Հայաստանում տեղի ունեցավ  երկրաշարժ: Ներկայացնում ենք երկրաշարժի հետ կապված՝ քաղաքական ուժերի և գործիչների արձագանքները:

Նիկոլ Փաշինյան. Այսօր երկրաշարժ է տեղի ունեցել:

Իշխան Սաղաթելյան. Երկրաշարժի պատճառով բազմաթիվ քաղաքացիներ փողոց էին դուրս եկել, մենք էլ՝ օգտվելով առիթից, հրատապ հանրահավաք հրավիրեցինք:

Նիկոլ Փաշինյան. Այսօր Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել:

Գագիկ Ծառուկյան. Ասենք թե, երկրաշարժը չլիներ, պետք էր, չէ՞, որ արտահերթ ընտրությունները համապատասխան ժամկետներում լինեին, որ մեր ժողովուրդը այնպես ապրի, երբ սրա մասին դեռ 2018-ին էի ասում:

Նիկոլ Փաշինյան. Այսօր Հայաստանում՝ ժամը 15:45-ին, երկրաշարժ է տեղի ունեցել:

Վազգեն Մանուկյան. Բնությունն ինքն է միացել համաժողովրդական ցասմանը և ցնցում է այս դավաճան իշխանություններին: Երկրաշարժով լինի, թե հրաբուխով, ջրհեղեղով, թե կարկուտով, սրանց պետք է հեռացնենք:

Նիկոլ Փաշինյան. Այսօր Հայաստանում՝ ժամը 15:45-ին, 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

Ալեն Սիմոնյան. Երկրաշարժի ուժգնության մասին ապատեղեկատվություն տարածելու համար պետք է նախատեսվի տուգանք՝ 2-4 մլն դրամի սահմաններում:

Նիկոլ Փաշինյան. Այսօր Հայաստանում՝ ժամը 15:45-ին, 6,7 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել:

Արթուր Վանեցյան. Չեմ մեկնաբանում երկրաշարժը:

Նիկոլ Փաշինյան. Այսօր Հայաստանում՝ ժամը 15:45-ին, 6,7 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել, զոհեր չկան:

Ռոբերտ Քոչարյան. Երկրաշարժին դիմագրավելու համար պետք է ավելի խորացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները:

Նիկոլ Փաշինյան. Այսօր Հայաստանում՝ ժամը 15:45-ին, 6,7 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել, զոհեր և վիրավորներ չկան:

Մգեր Արմենիա. Երևանցիներն ընդամենը 4 վայրկյան ծանր ապրումներ ունեցան: Դե թող հիմա իմանան, թե ինչ են զգացել բոլոր հայերը, երբ 4 տարի լսում էին իմ երգերը:

Նիկոլ Փաշինյան. Այսօր Հայաստանում՝ ժամը 15:45-ին, 6,7 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել, զոհեր և վիրավորներ չկան, էպիկենտրոն Նուբարաշենում ճաքեր են եղել:

Սերժ Սարգսյան. Այս երկրաշարժն իր բնույթով հակաղարաբաղյան էր: 

Նիկոլ Փաշինյան. Այսօր Հայաստանում՝ ժամը 15:45-ին, 6,7 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել, զոհեր և վիրավորներ չկան, էպիկենտրոն Թոխմախում ճաքեր են եղել:

Նաիրա Զոհրաբյան. Թքեմ երեսիդ, այ Նեռ, սաղ դու էիր, պատերազմ, հետո՝ երկրաշարժ, է՞լ ինչ փորձանք ես բերելու մեր գլխին: 

Նիկոլ Փաշինյան. Այսօր Հայաստանում՝ ժամը 15:45-ին, 6,7 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել, զոհեր և վիրավորներ չկան, էպիկենտրոն Չորբուլախում քարաթափում է եղել:

Նազենի Հովհաննիսյան. Երկրաշարժ... դեռ գարունը չբացված... վախն է համակում մեր հոգուն... ուզում եմ ճչալ... սիրտս վկայում է, որ Դիարբեքիրում քրդերը թուրքերի դեմ են դուրս եկել, ու երկրաշարժը սրա պատասխանն էր...կանգ առ... ժամանակ.. ես ուզում եմ հայություն տեսնել քո աչքերում...

Նիկոլ Փաշինյան. Այսօր Հայաստանում՝ ժամը 15:45-ին, 6,7 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել, զոհեր և վիրավորներ չկան, էպիկենտրոն Յոնջըլախում քարեր են թափվել:

Արծրուն Հովհաննիսյան. #Շարժելու ենք#

Նիկոլ Փաշինյան. Այսօր Հայաստանում՝ ժամը 15:45-ին, 6,7 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել, զոհեր և վիրավորներ չկան, էպիկենտրոն Յոնջըլախի մոտ քարեր են թափվել:

Նարեկ Մալյան. Սորոսի գործակալներին հատ-հատ երկրաշարժելու ենք, 10 բալանոց ծեծ են ուտելու: 

Նիկոլ Փաշինյան. Այսօր երկրաշարժ է տեղի ունեցել:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ