Մեր տրամադրության տակ է հայտնվել քաղաքական գործիչների՝ Ձմեռ պապից ստացած նվերների ցանկը:
Նիկոլ Փաշինյան. Դուետի ռեմեյքի հնարավորություն Սվետլանա Սվետլիչնայայի հետ: Նոր կատարումը կկոչվի՝ «Не виноватая я... Он сам пришел 2»:
Վազգեն Մանուկյանը ստացել է տասնօրյա հանգստի էքսկլյուզիվ հնարավորություն: Էքսկլյուզիվությունն այն է, որ կհանգստանա միայնակ՝ առանց Վարդուհի Իշխանյանի:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ստացել է տնտեսական բուհի առաջին կուրսի տնտեսության հիմունքների դասագիրք:
Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը՝ արձակուրդ և շանս մի քանի օր չմեկնաբանելու Նիկոլ Փաշինյանի խոսքերն ու գործերը:
Իշխան Սաղաթելյան. համակարգչային նոր խաղ՝ վերադարձնում ենք Կարսը:
Ռուբեն Հայրապետյանը ստացել է FIFA PES 2021: Այնտեղ ինքը կրկին Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է:
Ռոբերտ Քոչարյան. ժամանակի մեքենա և Կրեմլ այցելության այցեքարտ:
Արա Պապյան. քարտեզներ, պայմանագրեր և մի մուգ գույնի կոստյում:
Նաիրա Զոհրաբյան. նոր, ոչ ժեխ ժողովուրդ:
Գագիկ Ծառուկյանը հետ է վերադարձրել նվերները՝ կից նամակով, որտեղ գրված է՝ Ձմեռ Պապ ջան, Գագիկ Ծառուկյանն ամեն ինչ ունի, իրան ոչ մի բան պետք չէ: